00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԿԳՄՍՆ–ի` լավագույն 4 բուհերին առնչվող ձևակերպումն իր բնույթով պոպուլիստական է. Սողոմոնյան

Սողոմոնյան. Լավագույն չորս բուհերին առնչվող ԿԳՄՍՆ ձևակերպումն իր բնույթով պոպուլիստական է
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության հավակնոտ ծրագրին, ըստ որի` լավագույն միջազգային բուհերի 500-յակում մինչև 2030 թվականը պետք է ներառվեն առնվազն 4 հայաստանյան բուհեր։
Այժմ չկան այն մեկնարկային պայմանները, որոնք թույլ կտան, որպեսզի հայաստանյան չորս բուհեր մոտ ապագայում ընդգրկվեն աշխարհի լավագույն 500 բուհերի ցուցակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթական հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանը։
Լավագույն 500 բուհերի ցուցակում հայտնվելու միտքը նշված է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած՝ կրթության զարգացման մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության մեջ։
Քվոտաները կպահպանվեն. Հայաստանից 250 դիմորդ կսովորի Ռուսաստանի բուհերում
«Նախ պետք է հասկանալ, թե աշխարհի լավագույն 500 բուհերի չափումն ինչ է ենթադրում, քանզի վարկանիշավորման համակարգերը տարբեր են` նայած, թե ինչ չափանիշներով են առաջնորդվում` հետազոտության քանակակա՞ն, թե՞ որակական տեսանկյունից։ Ամեն դեպքում ԿԳՄՍ նախարարության ձևակերպումն իր բնույթով պոպուլիստական է։ Եթե հաշվի առնենք վերը նշված չափանիշներն ու շատ բուհերում անցկացված դիտարկումները, ապա առնվազն չորս տարիների համար նման հիմքեր տեսանելի չեն»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Սողոմոնյանի կարծիքով` կարևորագույն չափանիշներից է նաև բարձր ցիտվողականություն ունեցող ազդեցիկ գիտական ամսագրերում մեր դասախոսների մասնագիտական հրապարակումների պարբերականությունը, թեև գոյություն ունեն բազմաթիվ այլ չափանիշներ, որոնց պարագայում նախ պետք է որոշակի հստակեցում արվի։
«Աշխարհի լավագույն 500 բուհերի մեջ լինելու հանգամանքը ենթադրում է նաև, որ մեզ մոտ պետք է գան բազմահազար օտարերկրյա ուսանողներ, որոնք պետք է ներկայացնեն ոչ միայն ասիական, այլև եվրոպական աշխարհամասը։ Մեր պետության ներկայիս պայմաններում նման հեռանկար չեմ տեսնում, ինչն ունի նաև իր քաղաքական բացատրությունը»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Նրա դիտարկմամբ` բուհերի հզոր լինելը միայն նրանցից կախված չէ և միայն նրանց գործունեությանը միջամտելով չի լուծվում, անհրաժեշտ է նախևառաջ ունենալ պետական կայուն համակարգ ունեցող և զարգացում ապրող, կենսունակ տնտեսություն ունեցող երկիր, և միայն նման պայմաններում կարելի է այդպիսի նպատակ դնել, առավել ևս, որ հանրային բուհերի պարագայում շատ բան փոխկապակցված է։
Մեր զրուցակիցը պնդում է, որ անհրաժեշտ է իրականացնել խոշոր համակարգային փոփոխություններ, որպեսզի հասարակության վստահությունը պետության հանդեպ վերականգնվի, այն պետության, որի հովանավորությամբ պետք է իրականացվեն նման հավակնոտ ծրագրեր։ Ըստ նրա` պակաս կարևոր չէ նաև մեծ ներդրումների, ֆինանսական զգալի միջոցներ շրջանառելու անհրաժեշտությունը, որոնք պետք է նպաստեն կրթության ընդհանուր որակի բարձրացմանը։
Նշենք, որ կրթության զարգացման մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացված է հանրային քննարկման և հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի e-draft միասնական էլեկտրոնային հարթակում։
Լրահոս
0