https://armeniasputnik.am/20221011/petq-e-krknapatkel-janqery-koqsy-hajastani-ev-adrbejani-hakamartutjan-khaghagh-lutsman-masin-49600603.html
ԵԽԽՎ-ում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը
ԵԽԽՎ-ում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը
ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ նման գործողությունները բացասաբար են ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T11:34+0400
2022-10-11T11:34+0400
2022-10-11T11:40+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0b/49598811_0:148:1600:1048_1920x0_80_0_0_07cb1ffb7822305163f9ccb878781f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը աշնանային նստաշրջանի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններին և կոչ է արել կողմերին կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ, կայուն լուծում գտնելու հարցում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։«Կարևոր խնդիրներ կան Եվրոպայում, դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերջին տագնապալի էսկալացիան է, որի պատճառով երկու կողմն էլ զոհեր ունի։ Այս ամենը բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Կոչ եմ անում հայ և ադրբեջանցի պատգամավորներին օգտագործել այս վեհաժողովը որպես հնարավորություն` ամենաբարդ հարցերը քննարկելու և կառուցողական երկխոսություն հաստատելու համար»,– ասել է Կոքսը։ Հիշեցնենք՝ Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն անցկացվում է հոկտեմբերի 10-14–ը։Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ումՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0b/49598811_72:0:1492:1065_1920x0_80_0_0_d1ebae902977c40ad0bad5ec4d7ec724.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ԵԽԽՎ-ում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը
11:34 11.10.2022 (Թարմացված է: 11:40 11.10.2022) ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ նման գործողությունները բացասաբար են ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը աշնանային նստաշրջանի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններին և կոչ է արել կողմերին կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ, կայուն լուծում գտնելու հարցում։ Այս մասին
տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
«Կարևոր խնդիրներ կան Եվրոպայում, դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերջին տագնապալի էսկալացիան է, որի պատճառով երկու կողմն էլ զոհեր ունի։ Այս ամենը բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Կոչ եմ անում հայ և ադրբեջանցի պատգամավորներին օգտագործել այս վեհաժողովը որպես հնարավորություն` ամենաբարդ հարցերը քննարկելու և կառուցողական երկխոսություն հաստատելու համար»,– ասել է Կոքսը։
Հիշեցնենք՝ Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն անցկացվում է հոկտեմբերի 10-14–ը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: