ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի կիրառի այն երկրների դեմ, որոնք չեն պահպանում ՌԴ–ի նավթի գնային շեմը

© Sputnik / Алексей Агарышев / Անցնել մեդիապահոցԱՄՆ ֆիննախի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ ֆիննախի շենքը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՄ-ն ավելի վաղ համաձայնեցրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը ներառում է օրենսդրական հիմք՝ ռուսական նավթի ծովային փոխադրման գների շեմ սահմանելու և հում նավթի ու նավթամթերքի փոխադրման հետագա սահմանափակումներ սահմանելու համար:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն մտադիր չէ երկրորդային պատժամիջոցներ սահմանել G7 երկրների առաջարկած գներից բարձր ռուսական նավթ գնելու համար։ Տեղեկությունն այսօր հայտնել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն:
ՌԴ-ն էներգառեսուրսներ չի մատակարարի երկրներին նրանց սահմանած գներով. Պուտին
«Մենք դրա անհրաժեշտությունը չենք տեսնում», - ասել է Ադեյեմոն Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում կայացած էներգետիկ խորհրդաժողովում:
«Ինչի՞ն ենք մենք ձգտում վերջին հաշվով հասնել։ Դա բոլոր կողմերի համար տնտեսական խթանների ստեղծումն է, որ առաջանա մի իրավիճակ, երբ ռուսական նավթը շարունակում է մուտք գործել շուկաներ` գնորդների համար էժանանանալով, իսկ Ռուսաստանի համար` եկամտի նվազմամբ: Մեր կարծիքով՝ դա տնտեսապես նպատակահարմար է բոլոր ներգրավված խաղացողների համար», - ավելացրել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը։
ԵՄ-ն ավելի վաղ համաձայնեցրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը ներառում է օրենսդրական հիմք՝ ռուսական նավթի ծովային փոխադրման գների շեմ սահմանելու և հում նավթի ու նավթամթերքի փոխադրման հետագա սահմանափակումներ սահմանելու համար: Նախատեսվում է, որ գների սահմանը կներդրվի դեկտեմբերի 5-ին նավթի ու 2023 թվականի փետրվարի 5-ին՝ նավթամթերքի համար:
Արևմուտքն անհեթեթ որոշումներով փորձում է ազդեցություն ունենալ ՕՊԵԿ-ի վրա. Պեսկով
Լրահոս
0