https://armeniasputnik.am/20221012/em-n-ev-amn-n-pvordzum-en-khckvel-erevani-ev-baqvi-mijev-hakamartutjan-kargavvorman-mej-ushakvov-49672007.html
ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են խցկվել Երևանի և Բաքվի հակամարտության կարգավորման մեջ. Ուշակով
ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են խցկվել Երևանի և Բաքվի հակամարտության կարգավորման մեջ. Ուշակով
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կայունացման հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահի... 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T18:34+0400
2022-10-12T18:34+0400
2022-10-12T18:45+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
եվրամիություն
ամն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/04/39389617_0:53:1600:953_1920x0_80_0_0_84e79e5f68529be1aad194fe20778d93.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձում են մխրճվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ՝ դրա համար օգտագործելով ռուսական մշակումները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում։Նա միաժամանակ նշել է, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կայունացման հիմքը Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են:«Մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքի մեջ փորձում են մխրճվել ոչ տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց հիմնականում նրանք օգտագործում են մեր մշակումները։ Հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020-ին և 2021–ին մեր ամենաակտիվ մասնակցությամբ», - ասել է Ուշակովը։Մոսկվան կառաջարկի Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողով անցկացնել. ՈւշակովՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/04/39389617_0:0:1424:1068_1920x0_80_0_0_44b3f1cb23c3908120a8476f408f730d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, եվրամիություն, ամն
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, եվրամիություն, ամն
ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են խցկվել Երևանի և Բաքվի հակամարտության կարգավորման մեջ. Ուշակով
18:34 12.10.2022 (Թարմացված է: 18:45 12.10.2022) Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կայունացման հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահի անձնական միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձում են մխրճվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ՝ դրա համար օգտագործելով ռուսական մշակումները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում։
Նա միաժամանակ նշել է, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կայունացման հիմքը Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են:
«Մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքի մեջ փորձում են մխրճվել ոչ տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց հիմնականում նրանք օգտագործում են մեր մշակումները։ Հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020-ին և 2021–ին մեր ամենաակտիվ մասնակցությամբ», - ասել է Ուշակովը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի`
Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: