00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա, հայտնի է պատվիրատուն

© Sputnik / Konstantin MihalchevskiyՊայթյուն Ղրիմի կամրջի վրա
Պայթյուն Ղրիմի կամրջի վրա - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Պայթյուն Ղրիմի կամրջի վրա
Բաժանորդագրվել
Պայթուցիկ բեռը Օդեսայից ուղարկվել է Բուլղարիայի, Վրաստանի ու Հայաստանի տարածքով։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունն էր, ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱԴԾ–ի հանրային կապերի կենտրոնը։
Հակաահաբեկչական ազգային կոմիտեն հայտնել է, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, որի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասի մասնակի փլուզում է տեղի ունեցել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ նավարկելի հատվածի կամարը չի վնասվել։ Պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել, ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
«Պարզվել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունն էր, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու հետախուզական ծառայությունը։ Պայթուցիկ սարքը եղել է գլանափաթեթով պատված, ընդհանուր քաշը 22 770 կգ է եղել և ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին ուղարկվել է Օդեսայի ծովային նավահանգստից Բուլղարիայի Ռուսե քաղաք «Տրանսլոգիստիկ ՈւԱ» ՍՊԸ–ի և Baltex Capital S.A.–ի միջև (Ռուսե) № 02/08/2022 կնքված պայմանագրի համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բուլղարիայից Փոթիի նավահանգիստ (Վրաստան), այնուհետև Հայաստան բեռն ուղարկելու կազմակերպմանը ներգրավվել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիրի Ցյուրկալոն, Դենիս Օլեգի Կովաչը, Ռոման Իվանի Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոկերն ու Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

ԱԴԾ–ի տվյալներով, Երևանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը «Տրանսալյանս» տերմինալում բեռը մաքսազերծվել էր ԵԱՏՄ կանոնների համաձայն և կատարվել էր փաստաթղթերի փոխարինում, որից հետո բեռն ուղարկող էր դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը «Վերին Լարս» անցակետում հատել է ռուս–վրացական սահմանը և հոկտեմբերի 6-ին հասել և բեռնաթափվել է Արմավիրի մեծածախ բազայում։
«Հոկտեմբերի 7-ին Սոլոմկոյի, 1987 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Վասիլիի Զլոբայի և ՌԴ բացահայտված ևս 5 քաղաքացու աջակցմամբ բեռի փաստաթղթերը կրկին փոխարինվել են, ուղարկող կողմ էր նշվել «ՏԷԿ-34» ՍՊԸ–ն (ք. Ուլյանովսկ), իսկ ստացողը` Ղրիմի Հանրապետությունում գոյություն չունեցող մի կազմակերպություն։ Նույն օրը բեռը բարձվել է 1971 թվականին ծնված, ՌԴ քաղաքացի Մահիր Յուսուբովի բեռնատարը, որը մեկնել է Ստավրոպոլ, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 06.03–ին Ղրիմի կամրջով անցնելիս պայթյուն է իրականացվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ղրիմի կամրջի պայթյունից հետո Կիևն Արևմուտքին խնդրում է ավելի շատ զենք տրամադրել
ԱԴԾ–ի տվյալներով` բոլոր երթուղիներով բեռի տեղաշարժի վերահսկումն ու մասնակիցների հետ շփումն իրականացնում էր «Իվան Իվանի» անունով ներկայացող Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցը, որը համակարգման համար համացանցում գնած անանուն վիրտուալ հեռախոսահամար էր օգտագործում` գրանցված Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքացի բնակիչ Սերգեյ Վլադիմիրի Անդրեյչենկոյի անունով։
Ներկա պահին հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ՌԴ 5 քաղաքացի, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Լրահոս
0