00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռուստամ Բաքոյան
Վազգեն Գալստանյանին հանդիպել եմ 44-օրյա պատերազմի օրերին, ԼՂ-ում․ Ռուստամ Բաքոյան
17:17
9 ր
Անդրանիկ Քոչարյան
Վազգեն Գալստանյանը հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է․ Անդրանիկ Քոչարյան
17:26
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմի կամրջին պայթած բեռնատարի մեջ ռիսկային գործոն չի հայտնաբերվել. ՊԵԿ

© Photo : official site of the State Revenue Committee of RAՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
ՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
ՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
Բաժանորդագրվել
ՀՀ ՊԵԿ–ը հայտնում է, որ բեռի՝ ՀՀ մուտքի եւ ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել։ Բեռնատարը մաքսային տարածքում հսկվել է տեսախցիկներով։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված քրեական գործում հիշատակվող «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ–ի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշ պարզաբանումներ է հրապարակել։
Դրանում մասնավորապես ասվում է, որ ՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
ՊԵԿ–ը հայտնում է, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից հայաստանյան «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ –ի անունով ուղարկված բեռը տեղափոխող տենտով պատված բեռնատարի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:53-ին այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
© Photo : official site of the State Revenue Committee of RAՌենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
Фура, которая прошла досмотр в Армении, а позже взорвалась на Крымском мосту - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
Բագրատաշենի մաքսային կետում բեռնատարը կշռվել է, անցել ռենտգեն զննում, որի արդյունքում ռիսկային գործոն չի հայտնաբերվել։ Բեռը հայտարարագրվել է տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ –ի անունով, իսկ հետագա ձևակերպումների համար մեկնել է Արարատյան մաքսատան «Ալյանս տերմինալ»–ի ժամանակավոր պահպանման պահեստ։
Մաքսային տարածքից դուրս գալիս «Border Cross» համակարգում կատարվել է «ելքագրված» նշումը` ժամը 17:00-ով, իսկ «Ալյանս տերմինալ» է հասել ժամը 22:46-ին։
2022 թ-ի սեպտեմբերի 28-ին, ժամը 9:43-ին «Ալյանս տերմինալի» պահեստում տարանցման հայտարարագրին տրվել է «ավարտված» կարգավիճակ, իրականացվել է բեռի զննում և մաքսային արժեքի ճշգրտում։
© Photo : official site of the State Revenue Committee of RAՌենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
Фура, которая прошла досмотр в Армении, а позже взорвалась на Крымском мосту - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
ՊԵԿ–ից հայտնում են, որ զննումն իրականացվել է առանց ապրանքները բեռնատարից դատարկելու։ Ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը։ Ապրանքի դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել, և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:
«Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու, 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարագիր, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից ապրանքի ստացողը նշվել է ռուսական Лидер ООО-ն»,– ասված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։
Կոմիտեն նաև հայտնում է, որ ապրանքը ՌԴ տեղափոխվել է նույն վրացական ավտոմեքենայով, վարորդը եղել է նույն անձը։
© Photo : official site of the State Revenue Committee of RAՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
Фура, которая прошла досмотр в Армении, а позже взорвалась на Крымском мосту - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
ՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
«Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտը այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով»,– հայտնում է ՊԵԿ–ը:
Քանի որ ապրանքի ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության ապրանքների ցանկում և տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, մաքսային մարմինն ստուգել է անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։ Վարորդը ներկայացրել է պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ–ի կողմից 30.09.2022 տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարագիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 16:16-ին:
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերը
Ավտոմեքենան Բագրատաշենի մաքսակետ է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ:
Իսկ Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է 05.10.2022–ին։
«Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել»,– հայտարարում է ՊԵԿ–ը` հավելելով, որ վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները պահպանված են, պահպանված են նաև ռենտգեն զննող սարքի նկարները և մաքսային հսկողության գոտիներում տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը։
Լրահոս
0