00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գերիներից 2-ին հաստատ գնդակահարել են. Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին

© Sputnik / Aram NersesyanСирануш Саакян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн
Сирануш Саакян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Բաժանորդագրվել
Տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է. ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողներից երկուսին միանշանակ գնդակահարել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով երեկ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։
«Տեսանյութում երևում է, որ երկու անձինք ողջ են, նրանց վիրավորումները համատեղելի են եղել կյանքի հետ, նրանք գերիներ էին ու պետք է անհապաղ բուժօգնություն ստանային։ Փաստերը պետք է ուսումնասիրվեն, բայց մենք կասկածում ենք, որ մեկ անձը, որն անշնչացած պառկած է, ոչ թե փոխհրաձգության հետևանքով է զոհվել, այլ սպանվել է, գուցե գնդակահարվել է գերու կարգավիճակում»,- ասաց Սահակյանը։
Իրապաշտպանը տեղեկացրեց նաև, որ տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։
Նա նշեց, որ Ադրբեջանը հայկական կողմին երեք զինծառայողի դի է փոխանցել, բայց ներկայացրել է որպես մարտի դաշտում զոհված զինծառայողներ։
Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Արտանիշի դիրքերից մեկում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:
Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
Լրահոս
0