ԿԲ–ն հորդորում է զերծ մնալ չլիցենզավորված կազմակերպությունների ծառայություններից

© Sputnik / Andranik GhazaryanԿենտրոնական բանկ
Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Կենտրոնական բանկ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կենտրոնական բանկը կոչ է անում դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ չփոխանցել երրորդ անձանց։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ ԿԲ–ի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների առաջարկած ծառայություններից։
«Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց»,–ասված է ԿԲ–ի հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց։ Կենտրոնական բանկը հորդորում է նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել իրենց, որպեսզի դիմեն իրավապահ մարմիններին։
Հավելենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:
Լրահոս
0