https://armeniasputnik.am/20221012/rd-n-energaresursner-chi-matakarari-erkrnerin-nranc-sahmanats-gnerov-putin-49659554.html
ՌԴ-ն էներգառեսուրսներ չի մատակարարի երկրներին նրանց սահմանած գներով. Պուտին
ՌԴ-ն էներգառեսուրսներ չի մատակարարի երկրներին նրանց սահմանած գներով. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել և ամբողջ ծավալով մատակարարում է այն` պայմանագրերի շրջանակներում։ 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T16:06+0400
2022-10-12T16:06+0400
2022-10-12T16:06+0400
վլադիմիր պուտին
նավթ
գազ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1e/49149884_0:0:3073:1728_1920x0_80_0_0_84a3c88ec01c6b8de8fb94a4f35612a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երկրներին նրանց սահմանած գներով էներգառեսուրսներ չի մատակարարելու:«Ռուսաստանն առողջ բանականությանը հակառակ չի գործելու, իր հաշվին ուրիշի բարեկեցության համար չի վճարելու»,–ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում:Gulf News-ի փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ն փորձում է շուկայի մասնակիցների աջակցությունը ստանալ ռուսական նավթի գների սահմանափակման հարցում, որպեսզի Մոսկվային զրկի էներգակիրներից ստացվող եկամուտներից։ Սակայն մինչ «Մեծ յոթնյակի» երկրներն աջակցեցին այդ ջանքերին, այլ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, շարունակեցին ռուսական նավթի խոշոր սպառողներ մնալ, իսկ զարգացող մի շարք երկրներ հրաժարվեցին կոշտ դիրք զբաղեցնել Ռուսաստանի դեմ ։ՌԴ նախագահն ասել է նաև, որ «Հյուսիսային հոսք» գազատարի վրա տեղի ունեցածն անկասկած միջազգային ահաբեկչության ակտ է: Եվ դա այն դեպքում, երբ «Հյուսիսային հոսքերը» զուրկ են քաղաքական ենթատեքստից, դա զուտ կոմերցիոն նախագիծ է, և դրա ճակատագիրը պետք է համատեղ որոշեն Ռուսաստանն ու նրա գործընկերները։Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել և մատակարարում է ամբողջ ծավալով` պայմանագրերի շրջանակներում:«Ինչ վերաբերում է ռուսական գազի արդյունահանմանը, մենք, անկասկած, մեր ապրանքը կտեղադրենք համաշխարհային շուկաներում։ Իրենց արդյունավետությունը հաստատում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Սիբիրի Ուժը», «Թուրքական հոսքը» գործում է Թուրքիայի ուղղությամբ, Թուրքիայի ներքին շուկայի համար կա նաև «Երկնագույն հոսքը»»,–ասել է ՌԴ նախագահը։ 2022–ից հետո ԵՄ-ում կպահպանվի էներգիայի պակասն ու ձգձգվող գնաճը. ԱՄՀՆա հստակեցրել է, որ «Թուրքական հոսքով» այժմ Եվրոպա է մատակարարվում 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ «Այնքան էլ մեծ ծավալ չէ, բայց լուրջ ծավալ է», - նշել է Պուտինը։ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները, ինչով արմատապես տարբերվում է արևմտյան պետություններից, որոնք ցինիկաբար հրաժարվել են կատարել ֆինանսական, տեխնոլոգիական, սարքավորումների մատակարարման և սպասարկման ոլորտներում արդեն կնքված պայմանագրերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1e/49149884_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9cb4eff2099614e8f9f0361d6d19b0a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր պուտին, նավթ, գազ
վլադիմիր պուտին, նավթ, գազ
ՌԴ-ն էներգառեսուրսներ չի մատակարարի երկրներին նրանց սահմանած գներով. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել և ամբողջ ծավալով մատակարարում է այն` պայմանագրերի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երկրներին նրանց սահմանած գներով էներգառեսուրսներ չի մատակարարելու:
«Ռուսաստանն առողջ բանականությանը հակառակ չի գործելու, իր հաշվին ուրիշի բարեկեցության համար չի վճարելու»,–ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում:
Gulf News-ի փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ն փորձում է շուկայի մասնակիցների աջակցությունը ստանալ ռուսական նավթի գների սահմանափակման հարցում, որպեսզի Մոսկվային զրկի էներգակիրներից ստացվող եկամուտներից։ Սակայն մինչ «Մեծ յոթնյակի» երկրներն աջակցեցին այդ ջանքերին, այլ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, շարունակեցին ռուսական նավթի խոշոր սպառողներ մնալ, իսկ զարգացող մի շարք երկրներ հրաժարվեցին կոշտ դիրք զբաղեցնել Ռուսաստանի դեմ ։
«Նրանց, ովքեր գործնական հարաբերությունների և շուկայական մեխանիզմների փոխարեն գերադասում են խարդախ ծուղակներն ու բացահայտ շանտաժը, իսկ մենք քաղաքական ոլորտի այդ պարադիգմում ապրում ենք արդեն տասնամյակներ շարունակ, ուզում եմ ասել, որ մենք ի վնաս ինքներս մեզ չենք գործելու։ Նկատի ունեցեք»,–ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ասել է նաև, որ «Հյուսիսային հոսք» գազատարի վրա տեղի ունեցածն անկասկած միջազգային ահաբեկչության ակտ է: Եվ դա այն դեպքում, երբ «Հյուսիսային հոսքերը» զուրկ են քաղաքական ենթատեքստից, դա զուտ կոմերցիոն նախագիծ է, և դրա ճակատագիրը պետք է համատեղ որոշեն Ռուսաստանն ու նրա գործընկերները։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել և մատակարարում է ամբողջ ծավալով` պայմանագրերի շրջանակներում:
«Ինչ վերաբերում է ռուսական գազի արդյունահանմանը, մենք, անկասկած, մեր ապրանքը կտեղադրենք համաշխարհային շուկաներում։ Իրենց արդյունավետությունը հաստատում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Սիբիրի Ուժը», «Թուրքական հոսքը» գործում է Թուրքիայի ուղղությամբ, Թուրքիայի ներքին շուկայի համար կա նաև «Երկնագույն հոսքը»»,–ասել է ՌԴ նախագահը։
Նա հստակեցրել է, որ «Թուրքական հոսքով» այժմ Եվրոպա է մատակարարվում 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ «Այնքան էլ մեծ ծավալ չէ, բայց լուրջ ծավալ է», - նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները, ինչով արմատապես տարբերվում է արևմտյան պետություններից, որոնք ցինիկաբար հրաժարվել են կատարել ֆինանսական, տեխնոլոգիական, սարքավորումների մատակարարման և սպասարկման ոլորտներում արդեն կնքված պայմանագրերը: