https://armeniasputnik.am/20221012/stepanakerti-bnakichy-nrnak-e-netel-vostikani-vra-49665786.html
Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանի վրա
Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանի վրա
Ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T17:05+0400
2022-10-12T17:05+0400
2022-10-12T17:59+0400
հհ ոստիկանություն
արցախ
նռնակ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0c/49665222_0:0:960:540_1920x0_80_0_0_fff138d0e7d042e1a6780bf1d34f7a74.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի ծառայությունը։Հաղորդագրությունում ասվում է, որ 32-ամյա Հ. Հ.-ի բնակարանում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ։ Քաղաքացին,չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հանել է նռնակը և սպառնացել, որ եթե չհեռանան տնից, կպայթեցնի այն:Հետո նա նռնակը ձեռքին լքել է տարածքը և թաքնվել «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի հարակից անտառային տարածքում։։ Ստեփանակերտ քաղաքի և քրեական հետախուզության վարչությունների ծառայողները համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։Արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։Շտապօգնության օպերատիվ խումբն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ոստիկանին տեղափոխել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։Ոստիկանության ծառայողները Հ.Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0c/49665222_219:0:954:551_1920x0_80_0_0_033ec3ae1345ff6dc56c76914106b183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ոստիկանություն, արցախ, նռնակ
հհ ոստիկանություն, արցախ, նռնակ
Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանի վրա
17:05 12.10.2022 (Թարմացված է: 17:59 12.10.2022) Ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության
ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ 32-ամյա Հ. Հ.-ի բնակարանում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ։ Քաղաքացին,չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հանել է նռնակը և սպառնացել, որ եթե չհեռանան տնից, կպայթեցնի այն:
Հետո նա նռնակը ձեռքին լքել է տարածքը և թաքնվել «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի հարակից անտառային տարածքում։։ Ստեփանակերտ քաղաքի և քրեական հետախուզության վարչությունների ծառայողները համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։
«Հ.Հ.-ն, նկատելով ոստիկանության ծառայողներին, դուրս է եկել գլխավոր մայրուղի և նռնակը նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։
Շտապօգնության օպերատիվ խումբն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ոստիկանին տեղափոխել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանության ծառայողները Հ.Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։