https://armeniasputnik.am/20221012/tehrany-patrast-e-mijnvord-linel-baqvi-ev-erevani-mijev-irani-nakhkin-artgvortsnakharar-49638931.html
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի ու Բաքվի միջև. Իրանի նախկին արտգործնախարար
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի ու Բաքվի միջև. Իրանի նախկին արտգործնախարար
Իրանի նախկին արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև։ 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T09:59+0400
2022-10-12T09:59+0400
2022-10-12T12:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1d/47412211_0:167:1600:1067_1920x0_80_0_0_49432fc2d4ae79326c8aa0f8864cb22d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է միջազգային հարցերով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։«Այո, իհարկե», – պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։Ըստ նրա` երկրների միջև խաղաղության հաստատման կարևորագույն գործոններից մեկը համընդհանուր, բոլորին հայտնի պատմական սահմանների պահպանումն է։«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում լարվածության աճ է առաջացնում այդ տարածաշրջանում և լոկալ պատերազմներ հրահրում, որոնց առաջին հետևանքը սադրիչ երկրների ներկայությունն է, օրինակ` ԱՄՆ–ի և Իսրայելի, որոնք հրադադարի հաստատման պատրվակով օգտագործում են իրավիճակն իրենց օգտին», – հավելել է Իրանի նախկին արտգործնախարարը։ Ադրբեջանի և Իրանի զորավարժությունները նախևառաջ միտված են իրանական սահմանի անվտանգությանըՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1d/47412211_100:0:1523:1067_1920x0_80_0_0_fb765236be496424ce9593cbba444778.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի ու Բաքվի միջև. Իրանի նախկին արտգործնախարար
09:59 12.10.2022 (Թարմացված է: 12:11 12.10.2022) Իրանի նախկին արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է միջազգային հարցերով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
«Այո, իհարկե», – պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
Նա նշել է, որ Իրանին մոտ գտնվող տարբեր տարածաշրջանների թվում առանձնակի նշանակություն ունի Անդրկովկասը։ «Այդ իսկ պատճառով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում», – ընդգծել է Վելայաթին։
Ըստ նրա` երկրների միջև խաղաղության հաստատման կարևորագույն գործոններից մեկը համընդհանուր, բոլորին հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում լարվածության աճ է առաջացնում այդ տարածաշրջանում և լոկալ պատերազմներ հրահրում, որոնց առաջին հետևանքը սադրիչ երկրների ներկայությունն է, օրինակ` ԱՄՆ–ի և Իսրայելի, որոնք հրադադարի հաստատման պատրվակով օգտագործում են իրավիճակն իրենց օգտին», – հավելել է Իրանի նախկին արտգործնախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: