00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեստ կազմողները ծանոթ չեն հանրակրթական դպրոցի ուսուցիչների մակարդակին. Աբգարյան

Թեստ կազմողները ծանոթ չեն հանրակրթական դպրոցի ուսուցիչների մակարդակին. Աբգարյան
Բաժանորդագրվել
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի դասախոս Իզաբելլա Աբգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն իրողությանը, որ ուսուցիչների ատեստավորման արդյունքում ֆրանսերեն առարկայից ոչ մի ուսուցիչ չի հաղթահարել անցողիկ շեմը։
Եթե այսպես շարունակվի, շուտով կկանգնենք ֆրանսերենը կորցնելու վտանգի առջև, քանզի որոշ մարզերում գործող հանրակրթական դպրոցներն արդեն իսկ ֆրանսերեն լեզվի փոխարեն անցում են կատարել անգլերենի ուսուցման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի դասախոս Իզաբելլա Աբգարյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման գործընթացի արդյունքում չկա ֆրանսերենի գեթ մեկ ուսուցիչ, որ հաղթահարել է անցողիկ շեմը։
Հայտնի է` ուսուցիչները երբ ատեստավորում կանցնեն, և երբ կբարձրանա նրանց աշխատավարձը
«Շատ շրջանավարտներ, ովքեր պատրաստվում են բուհ ընդունվել, տեսնելով ֆրանսերենի հետ կապված անմխիթար վիճակը, պարզապես չեն ընտրի այդ լեզուն։ Շատերն էլ այսօր ուսումնառության ընթացքում ֆրանսերենը համալսարանում փոխարինում են այլ օտար լեզվով։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, հետևաբար պետք է ուշադրություն դարձնի խնդրին, և հենց ֆրանսերենի դասավանդումը պետք է առանձնահատուկ վերաբերմունքի արժանանար մեր երկրում»,– ասաց Աբգարյանը։
Մեր զրուցակցին ֆրանսերեն լեզվի ուսուցիչների ատեստավորման արդյունքները չեն զարմացնում, որովհետև ամեն տարի տեսանելի են պրակտիկ կիրառման պայմանները, երբ ինքը մտնում է լսարան` դասավանդելու դպրոցից նոր բուհ ընդունված ուսանողներին։ Այսօր քննություններ հանձնելիս հնարավորություն կա ընտրել հայերեն կամ օտար լեզու, բայց բուհեր են գալիս հանրակրթական դպրոցն ավարտած երեխաներ, ովքեր ֆրանսերեն չեն պարապել, հետևաբար ֆրանսերենի խայտառակ մակարդակն ակնառու է։ Դպրոցի շրջանավարտներից շատերը նույնիսկ տարրական բաներ չգիտեն։ Իրավիճակն ավելի ծանր է հատկապես մարզային դպրոցներում։
«ԿԳՄՍ նախարարությունը պետք է հասկանա, որ ուսուցիչների պարագայում զուտ ատեստավորում անցկացնելով, երբ ոմանք ինչ–որ բաներ անգիր սերտում են, հնարավոր չէ ստուգել որակը և պարզել, թե ինչ պրոդուկտ է տալու մանկավարժը։ Չի բացառվում նաև, որ մանկավարժը կարող է փայլուն իմանալ լեզուն, բայց աշակերտներին չտալ գիտելիքներ»,– նշեց մեր զրուցակիցը։
Աբգարյանի կարծիքով` ամենալավ տարբերակը կլիներ այն, որ ԿԳՄՍ նախարարությունն ունենար մոնիթորինգային խմբեր, որոնք պարբերաբար կմտնեին հանրակրթական դպրոցներ և տեղում կտեսնեին կոնկրետ առարկայի դասավանդման մակարդակը, կպարզեին` ուսուցիչն արդյոք ինչ–որ բան տվել է աշակերտներին, թե ոչ։ Ըստ նրա` մեզ մոտ ամեն ինչ ձևական է, ամեն ինչ ուզում են օպտիմալացնել, ատեստավորում անցկացնել, սակայն չեն նայում վերջնական պրոդուկտին։
Անդրադառնալով ֆրանսերեն լեզվի ուսուցիչների բողոքներին առ այն, որ ատեստավորման թեստերը բավականին բարդ են և հնարավորություն չեն տվել անցողիկ շեմը հաղթահարել, Աբգարյանն ընդգծեց, որ այդտեղ նույնպես կա խզում, այսինքն` թեստ կազմողները ծանոթ չեն հանրակրթական դպրոցի ուսուցիչների մակարդակին, նրանց գիտելիքների որակին և կազմել են մի բան` համարելով, որ դա շատ լավն է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն մի բան է թեստեր կազմելը, մեկ այլ բան, թե ովքեր պետք է դրանցով մասնակցեն ատեստավորման գործընթացին։
Նշենք, որ ընթացիկ տարում ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Կամավոր ատեստավորման ծրագրին 2022 թվականին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ:
Լրահոս
0