00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էմանուել Մակրոնը Հարավային Կովկասի իրավիճակն ապակայունացնելու մեղադրանք է ուղղել ՌԴ-ին

© AP Photo / Aurelien MorissardԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
Էմանուել Մակրոն
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծավալուն հարցազրույց է տվել և ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտությունների վերաբերյալ իր դիրքորոշումը:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը նպատակաուղղված սրելու մեջ։ Նա իր տեսակետը հայտնել է «France 2» հեռուստաալիքի «L Événement» հաղորդման եթերում։
Հաղորդավարուհի Կարոլին Ռուն մի հատված է կարդացել հայտնի ճանապարհորդ և գրող Սիլվեն Տեսոնի (որը վերջերս է վերադարձել Հայաստանից)` Ֆրանսիայի նախագահին ուղղված ուղերձից, որն առաջիկա հանգստյան օրերին կհրապարակվի «Le Figaro» թերթում։ Տեսոնը մասնավորապես ասում է. «Հայաստանը մեզ համար պարզապես տարածք չէ, ինչպես մյուսները։ Նրա ճակատագիրը, նրա պատմությունը, նրա հիշողությունը, նրա մշակույթը, նրա ցավը, նրա հողը, նրա զոհվածները Եվրոպայի ավանպոստն են (բառացի` առաջնային դիրք)։ Պարոն նախագահ, հայերը դիմում են ձեզ։ Արդյոք Ֆրանսիան իր վրա կվերցնի՞ դաշնակիցներին համախմբելու ռիսկը հանուն Հայաստանի պաշտպանության»: Միաժամանակ հաղորդավարուհին Մակրոնին ասել է, թե Ֆրանսիան Հայաստանին թողել է բախտի քմահաճույքին։
Մակրոնը համաձայնել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև իսկապես յուրահատուկ կապ կա, սակայն կտրականապես ժխտել է նրա ճակատագրի նկատմամբ անտարբեր լինելու կշտամբանքները։ Նա ոչ մեծ պատմական էքսկուրս է անցկացրել` հիշեցնելով, որ Ֆրանսիան մշտապես հետևողական է եղել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժխտման դեմ պայքարում։ Նաև շեշտել է, որ հայերից շատերը մեծ ներդրում են ունեցել հենց Ֆրանսիայի զարգացման գործում:
«Նախևառաջ թույլ տվեք ասել, որ Տեսոնը, անկասկած, ճիշտ է։ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք առանձնահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։
Խոսելով իր առաքելության մասին՝ նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում: Մակրոնի խոսքով` այդ իրադարձության կարևորությունը չի կարելի թերագնահատել, քանի որ դա Հայաստանի վարչապետին թույլ է տվել նորագույն պատմության մեջ առաջին անգամ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։
Նա հիշեցրել է նաև, որ երկու տարի առաջ պատերազմ էր Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված և վիճելի տարածք է, և նշել է` Հայաստանը Ղարաբաղում էր, քանի որ Ղարաբաղն այդ երկրի սրտում է: Մակրոնը շեշտել է` Ադրբեջանը սարսափելի պատերազմ էր սկսել, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի ու դաժանությունների, և օկուպացրեց այդ տարածքը:
Այնուհետև Ֆրանսիայի նախագահը խոսել է այս տարվա իրադարձությունների մասին` նշելով, որ սեպտեմբերին Ադրբեջանը սահմանի երկայնքով մի քանի հարձակողական գործողություններ է ձեռնարկել` նպատակ ունենալով միջանցք բացել (դեպի Նախիջևան)։

«Մենք միանշանակ դատապարտեցինք դա։ Եվրոպայի Խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հավաքվեցինք և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն ճանաչել 1991թ.-ի սահմանները։ Իսկ ի՞նչ է կատարվում այդ սահմանին արդեն երկու տարի։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Ռուսաստանն օգտվեց այդ հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն Ադրբեջանի խաղը խաղաց Թուրքիայի մասնակցությամբ։ Նա վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, Ռուսաստանի ապակայունացնող մանևրն է, որը փորձում է Կովկասում անկարգություններ ստեղծել մեզ բոլորիս թուլացնելու և բաժանելու համար»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավաստիացրել է, որ Ֆրանսիան կա և միջնորդական պետություն է։
Հարցին, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանի հանդեպ առանձնակի հանդուրժողականություն չի ցուցաբերում գազի մատակարարման համաձայնագրի պատճառով, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում:
«Եվ մենք հայերին չենք լքի: Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, պայմանագիր չկա։ Իհարկե, մի քանի եվրոպական երկրներ գազի պայմանագրեր ունեն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին` ուղիղ նայելով ձեր աչքերին և մեր բոլոր հայրենակիցների առջև ես պետք է ասեմ, որ մեր արժեքներն ու սկզբունքները չի կարելի գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»,- հայտարարել է Մակրոնը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0