00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռեկտորների թիվը 2-ով կպակասի, բայց կոնֆլիկտների թիվը կարող է 25–ով ավելանալ. փորձագետ

Խաչատրյան. Ռեկտորների թիվը երկուսով կպակասի, բայց կոնֆլիկտների թիվը կարող է 25–ով ավելանալ
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության` երեք բուհերի միավորվեն նախաձեռնությանը և խոսել հետևանքների մասին։
Շատ կարևոր է, թե ինչպես է ընդունվել բուհերի միավորման որոշումը և ինչպիսի գործընթացներով է անցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բուհերի միավորման նախագծի մասին նման կարծիք հայտնեց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը` հարց բարձրացնելով` արժե ընդամենը երկու ռեկտոր պակասեցնելու համար այդքան մեծ փոփոխություն իրականացնել։
ՀՀ ԿԳՄՍ նախաարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը կմիանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու կդառնա Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։
«Չեմ կարծում, որ Հայաստանի բուհական համակարգի խնդիրն այն էր, որ երկու ռեկտոր ավել էին։ Կցանկանայի տեսնել, որ տվյալ փոփոխությունների հիմքում դրված են կառավարման բարեփոխման, նոր մոտեցումների կիրառման հետ կապված ապացույցներ ու հիմնավորված փաստարկներ, որ այդ կերպ նշված երեք բուհերը կունենան ավելի մեծ առաջընթաց, քան հիմա է։ Բայց ցավոք չկա հասարակությանն ու բուհական մասնագիտական հանրությանը համոզելու քաղաքականություն»,– նշեց կրթական հարցերի փորձագետը։
Բուհերի միավորման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ինչպես են ընթացել քննարկումները բուհերի հետ և արդյոք լսվել են նրանց ներկայացուցիչների կարծիքները, քանի որ տվյալ գործընթացում բուհերը պետք է իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենան։ Բրյուսովի անվան համալսարանից ասում են, որ նոր են տեղեկացել նախաձեռնության մասին, իսկ նախարար Դումանյանն իր հերթին նշում է, որ քննարկումներ եղել են։
«Նախապես գրվել է, որ ոչինչ չի փոխվելու, ընդամենը պակասելու է երկու ռեկտոր, սակայն դա համոզիչ չէ, որովհետև ռեկտորների թիվը երկուսով կպակասի, բայց կոնֆլիկտների թիվը կարող է 25–ով ավելանալ։ Խնդիրը ռեֆորմների հետ հանրային հաղորդակցության բացակայությունն է»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` օրինակ Բրյուսովի ինստիտուտն այսօր լիարժեք աշխատում է, բուհերի միավորումից հետո ինչ պետք է լինի, որ աշխատանքներն ավելի լավ ընթանան։ Նույնը վերաբերում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու մանկավարժական համալսարանին։
Եթե կառավարությունն իրականում կարողանա ցույց տալ իր նախաձեռնության արդյունավետությունը և դրանում համոզի մասնագիտական հանրությանը, գուցե մյուս բուհերն էլ ցանկանան միավորվել այդ ծրագրի շրջանակում։
«Որոշ բուհերի դեպքում առկա է ուսանողների թվաքանակի զգալի պակաս, նրանց հետագա գործունեությունը կարող է և ֆինանսապես ձեռնտու չլինել, և նրանք չեն կարող առանձին աշխատել։ Բայցևայնպես գործընթացի ձևն ու բովանդակությունը, ընդհանուր մոտեցումները պետք է այնպիսին լինեն, որ մարդիկ համոզվեն, թե հետագայում նման կերպ ավելի լավ պայմաններ կլինեն իրենց համար»,– նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ երեկ` հոկտեմբերի 12-ին, դասադուլ և ստորագրահավաք էին անցկացնում համալսարանի տարածքում։ Համալսարանի ղեկավարությունը ուսանողներին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը որոշել է համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։
Նշենք, որ գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 16 պետական բուհերից նախատեսվում թողնել առավելագույնը 8-ը:
Լրահոս
0