00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստանայում մեկնարկեց Միրզոյանի, Լավրովի և Բայրամովի հանդիպումը

© Photo : ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպման ընթացքում ակնկալում է քննարկել 2020 և 2021թթ. երկրների ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որպեսզի հասկանան, թե ինչպես առաջ շարժվեն։
«Քանի որ ժամանակն արագ է շարժվում, իրադարձությունները բավական արագ են զարգանում, ես կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է շփվելու այդ թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին այն պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, որոնք նրանք ստորագրել են», - ասել է Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսին եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումից հետո զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
«Հայաստանն ուզում է զգալ Ռուսաստանի թիկունքը». Միրզոյանը` Լավրովին
«Ինձ թվում է՝ այս տեսանկյունից օգտակար կլիներ խոսել, քննարկել հարցերը, այն զարգացումը, որ եղել է այս ժամանակահատվածում։ Առնվազն մեր կողմից մենք հատուկ ուշադրություն կդարձնենք հետկոնֆլիկտային կարգավորման այն չափման վրա, որի համար անմիջականորեն պատասխանատու են արտգործնախարարները. դրանք խաղաղ պայմանագրի հարցերն են, որոնց շուրջ մենք վերջերս հանդիպում ունեցանք», - ասել է Բայրամովը։
Նա հավելել է, որ օգտակար կլինի բանակցել նաև խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, որոնց թվում են սահմանազատման, հաղորդակցությունների բացման հարցերը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցեր:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երեք երկրների նախագահների եռակողմ հայտարարությունների հունով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու համար:
Նշենք, որ երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ
Լրահոս
0