https://arm.sputniknews.ru/20221014/em-ditvordneri-khumby-hajastan-kzhamani-hvoktemberi-14-in-tvojvvo-klaar-49744435.html
ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին. Տոյվո Կլաար
ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին. Տոյվո Կլաար
Sputnik Արմենիա
Դիտորդական խումբն ուսումնասիրելու է իրադրությունը, տեղում աջակցելու է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կայունացմանը։ 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T09:48+0400
2022-10-14T09:48+0400
2022-10-14T10:09+0400
տոյվո կլաար
հայաստան
դիտորդ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/16/26541115_0:0:1024:577_1920x0_80_0_0_fa22b5770adaa2b7ad388d0edf3a25b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին գրել է Twitter-ում։ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ Եվրոպական միությունից տեխնիկական խումբ է ժամանելու հոկտեմբերի 13-ին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/16/26541115_144:0:1016:654_1920x0_80_0_0_ac44fb2c30d5ef482e550f6eb27d7f51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տոյվո կլաար, հայաստան, դիտորդ, ադրբեջան
տոյվո կլաար, հայաստան, դիտորդ, ադրբեջան
ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին. Տոյվո Կլաար
09:48 14.10.2022 (Թարմացված է: 10:09 14.10.2022) Դիտորդական խումբն ուսումնասիրելու է իրադրությունը, տեղում աջակցելու է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կայունացմանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին գրել է
Twitter-ում։
«Այսօր Երևան կժամանի ԵՄ դիտորդների առաջատար խումբը: 27 անդամ երկրներ օպերատիվ արձագանքել են Հայաստանի դիմումին: Տեղակայման նպատակն է ուսումնասիրել իրադրությունը և տեղում աջակցել հայ-ադրբեջանական իրավիճակի կայունացմանը»,- նշել է Կլաարը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը երեկ
հայտարարել էր, որ Եվրոպական միությունից տեխնիկական խումբ է ժամանելու հոկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի`
Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը
հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։