https://armeniasputnik.am/20221014/adrbejany-krakel-e-hajkakan-stvorabazhanumnery-pataskhanel-en-hh-pn-49744026.html
Ադրբեջանը կրակել է, հայկական ստորաբաժանումները պատասխանել են. ՀՀ ՊՆ
Ադրբեջանը կրակել է, հայկական ստորաբաժանումները պատասխանել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը: 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T09:30+0400
2022-10-14T09:30+0400
2022-10-14T09:36+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/13/27235595_0:0:1300:731_1920x0_80_0_0_3ebde40b5e4b37dbef69add112b0f181.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակը բացել:Ըստ ՊՆ–ի` այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/13/27235595_147:0:1300:865_1920x0_80_0_0_77473145dc02d99799dc8ca073fa21fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան
Ադրբեջանը կրակել է, հայկական ստորաբաժանումները պատասխանել են. ՀՀ ՊՆ
09:30 14.10.2022 (Թարմացված է: 09:36 14.10.2022) ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը»,– ասված է հաղորդագրությունում:
Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակը բացել:
Ըստ ՊՆ–ի` այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: