00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարիբյան դեժավյու. 60 տարի անց վերադարձել է «սառը պատերազմի» ուրվականը

© Sputnik / Павел Львов / Անցնել մեդիապահոցԶորավարժություններ
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այն ժամանակ երկու միջուկային տերություններն առճակատվում էին երրորդ երկրում՝ Կուբայում, հիմա էլ Ռուսաստանի և Արևմուտքի բախման թատերաբեմը դարձյալ երրորդ երկրում է՝ Ուկրաինայում։
Եկեք անկեղծ լինենք։ Քչերն են հիմա հիշում, թե ինչպես էին երևանցիները 60-ականների սկզբներին, լսելով տագնապի ազդանշանը, մուգ գույնի կտորով ծածկում պատուհանները, թեև բոլորը հրաշալի հասկանում էին, որ նման պարզունակ միջոցները միջուկային հարվածից չեն փրկի, միգուցե ընդամենը կմեղմեն լուսային հզոր ճառագայթումը։ Այո′, ուղիղ վեց տասնամյակ առաջ հոկտեմբերի 14-ին, երբ ամերիկյան հետախուզական ինքնաթիռը Կուբայում լուսանկարեց սովետական հրթիռները, մարդկության գլխին կախվեց միջուկային պատերազմի իրական վտանգը։
1962-ի աշունը հանգրվանային պահ էր, որովհետև մինչ այդ երկու գերտերությունները՝ Խորհրդային Միությունը և Միացյալ Նահանգները, փաստորեն միայն փորձում էին հասկանալ, թե որտեղ է այն սահմանը, որից անդին համաշխարհային աղետն է։ ԱՄՆ-ը միջուկային հրթիռներ տեղադրեց ԽՍՀՄ-ի անմիջական հարևանությամբ՝ Թուրքիայում, ի պատասխան Կրեմլը որոշեց, ինչպես Նիկիտա Խրուշչովն է պատկերավոր ձևակերպել՝ «ոզնի դնել ամերիկացիների տաբատի մեջ», այսինքն, անհանգստության մշտական աղբյուր ստեղծել նրանց համար, հրթիռներ տեղակայելով հենց Ամերիկայի քթի տակ՝ Կուբայում։ Այսպես հասան «կարմիր գծին»։
Կարիբյան դեժավյու. 60 տարի անց վերադարձել է «սառը պատերազմի» ուրվականը
Այսօր ով ասես, որ չի համեմատում ներկա իրավիճակը Կարիբյան ճգնաժամի հետ։ Զուգահեռներ, իրոք, կան։ Այն ժամանակ երկու միջուկային տերություններն առճակատվում էին երրորդ երկրում՝ Կուբայում, հիմա էլ Ռուսաստանի և Արևմուտքի բախման թատերաբեմը դարձյալ երրորդ երկրում է՝ Ուկրաինայում։ Երկու դեպքում էլ խոսքը միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին է, ընդ որում, բացարձակ որևէ նշանակություն չունի, թե ում զինանոցն է ավելի մեծ։ Դա երևում է թեկուզ հենց Ջոն Քենեդիի և Նիկիտա Խրուշչովի խոսակցությունից։ Ամերիկայի նախագահը, ինչպես պնդում են բազմաթիվ աղբյուրներ, ասել է. «Մենք այնքան հրթիռ ունենք, որ կարող ենք 30 անգամ ոչնչացնել ձեզ»։ Ինչին Խորհրդային Միության առաջնորդը պատասխանել է. «Իսկ մեր միջուկային ներուժը կհերիքի, որ ընդամենը մեկ անգամ ոչնչացնենք ձեզ, բայց մեզ համար դա էլ բավական է»։
Արտասովոր մարդը, կամ «գդալներ ծռելու վարպետ» Ուրի Գելերը նոր պետություն է հիմնել
Ինչևէ, տարբերություններն էլ շատ են։ Հիմա գրեթե ամեն շաբաթ լսում ես նոր պատժամիջոցների մասին, որոնք յուրատեսակ զենք են դարձել, ճիշտ է, գոնե առայժմ այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է դիպուկ կրակում այդ զենքը։ Այնինչ, այն ժամանակ՝ 1960-ականներին, ի՞նչ պատժամիջոցների մասին կարող էր խոսք լինել, երբ Խորհրդային Միությունը լիովին փակ պետություն էր և նույնիսկ «Կոկա-կոլա» չէր ներկրում, իսկ «Արարատի» խաղերը նայում էինք ոչ թե «Սոնի»-ով կամ «Ֆիլիպս»-ով, այլ սովետական արտադրության «Ռուբին» կամ «Վեսնա» հեռուստացույցներով։ Վիզաների սահմանափակման մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է՝ ո՞վ էր այն ժամանակ գնում Ֆրանսիա կամ Իտալիա, բացի բարձրաստիճան կուսակցական չինովնիկներից։
Երկրորդ տարբերությունը։ Այն ժամանակ Եվրոպան պարզապես կողմնակի դիտորդի դերում շունչը պահած սպասում էր երկու հսկաների առճակատման հանգուցալուծմանը։ Հիմա եվրոպացիները, ինչպես ասում են, սեփական մաշկի վրա են զգում ամեն ինչ։ Չնայած «մութ ու ցուրտ» տարիներ տեսած հայաստանցիներիս համար, իհարկե, մի քիչ էլ ծիծաղելի է, երբ լսում ենք, թե որքան են բրիտանացիները կամ գերմանացիներն անհանգստացած, քանի որ այս ձմռանը ջերմաստիճանն իրենց աշխատավայրում լինելու է ոչ թե 21, այլ 19 աստիճան։ Բայց բոլոր դեպքերում, համաձայնեք, մի բան է, երբ գիտես, որ առճակատումը հեռավոր Կարիբյան ծովում է, բոլորովին այլ բան է, երբ կրակոցներ ես լսում հարևան շենքի բակից։
Ատոմային ռումբ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Միջուկային զենքի կիրառման եզրին. կարծիքները հակասական են
Ու երևի թե ամենաէական տարբերությունը։ Տեսե՞լ եք արդյոք «13 օր» ամերիկյան գեղարվեստական կինոնկարը, որը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այո′, հենց 13 օր տևեց Կարիբյան ճգնաժամը, որի հաղթահարման գործում անուրանալի է նաև Անաստաս Միկոյանի ավանդը, բայց դա առանձին պատմություն է։ Այժմվա ուկրաինական դեպքերը շարունակվում են արդեն կես տարուց ավելի։ Եվ առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա ստույգ կանխատեսել, թե ինչով է ավարտվելու, այսպես ասած, մերօրյա Կարիբյան ճգնաժամը, ինչպիսի ազդեցություն են ունենալու զարգացումները մեր տարածաշրջանի, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի և Արցախի վրա։
Բոլոր դեպքերում, թույլ տվեք ավարտել Արևմտյան Գերմանիայի կանցլեր Հելմուտ Շմիդտի գնահատականով. «Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը հնարավոր դարձավ շնորհիվ այն բանի, որ հայտնվելով վերջին գծի առջև, երկու կողմերը գիտակցեցին իրենց պատասխանատվության աստիճանը։ Վատ չէր լինի, եթե այդ դասը սերտեին աշխարհի բոլոր պետություններն ու նրանց բոլոր դիվանագետները»։
Լրահոս
0