https://armeniasputnik.am/20221014/kgms-nakharary-handipel-e-brjusvovi-anvan-hamalsarani-rektvori-het-49764487.html
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի հետ
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի հետ
Համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին նախարար Դումանյանը չի մասնակցելու։ 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T14:35+0400
2022-10-14T14:35+0400
2022-10-14T14:38+0400
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/01/47613185_0:0:1601:901_1920x0_80_0_0_4a9629505f4d4c996a25705f044ed927.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։Ի դեպ` համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին նախարար Դումանյանը չի մասնակցի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Նրա փոխարեն նիստին ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:Sputnik Արմենիայի մյուս ճշտող հարցերին նախարարության մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել։Հիշեցնենք, որ բուհերի խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել էր, որ 16 պետական բուհերից նախատեսվում թողնել 8-ը:Հոկտեմբերի 12–ին ֆեյսբուքյան իր էջում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել բուհը։Այս լուրից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ հայտարարեցին և բողոքի ակցիա սկսեցին համալսարանի տարածքում։
https://armeniasputnik.am/20221012/inchu-mer-kartsiqy-voch-voq-hashvi-chi-arnum-brjusvovi-usanvoghnery-stvoragrahavaq-en-sksel-49657016.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/01/47613185_0:0:1421:1066_1920x0_80_0_0_0c4498e4f4008bb2ac35032723ca5d99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի հետ
14:35 14.10.2022 (Թարմացված է: 14:38 14.10.2022) Համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին նախարար Դումանյանը չի մասնակցելու։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ: Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
«Խոսել են բուհերի խոշորացման թեմայի շուրջ։ Եղել է կառուցողական զրույց»,– նշեց Մելիքբեկյանը։
Ի դեպ` համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին նախարար Դումանյանը չի մասնակցի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Նրա փոխարեն նիստին ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Sputnik Արմենիայի մյուս ճշտող հարցերին նախարարության մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել։
Հիշեցնենք, որ բուհերի խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել էր, որ 16 պետական բուհերից նախատեսվում թողնել 8-ը:
Հոկտեմբերի 12–ին ֆեյսբուքյան իր էջում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել բուհը։

12 հոկտեմբերի 2022, 15:57