00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան Արցախի հարցով հեռավար դիվանագիտության չի անցել. Մարկեդոնով

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Սերգեյ Մարկեդոնով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շատերը կարծում էին, որ Մոսկվան Երևանի և Բաքվի միջև միջնորդության հարցում դադար է վերցրել։ Սակայն ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահի հնչեցրած նախադասությունը հակառակն է վկայում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը խոսում է արցախյան խնդրի լուծման հարցում ջանքերը շարունակելու Մոսկվայի մտադրության մասին։ Այս մասին Bunin & Co տելեգրամյան ալիքի համար գրված իր հոդվածում նշում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Մոսկվան ամեն կերպ հասկացնում է, որ հեռավար դիվանագիտության չի անցել, հակամարտության կարգավորմանն ուղղված նրա ջանքերը, ՌԴ–ի պատկերացման համաձայն, շարունակվելու են», – նշում է հեղինակը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Աստանայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ առաջարկեց Ռուսաստանում բանակցություններ կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին։ Խնդրեմ, մենք կարող ենք ձեզ հետ համաձայնեցնել ամսաթիվը։ Հույս ունեմ, որ հետաքրքրվածություն կա, Ռուսաստանում ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ` Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում», – ասել է ՌԴ նախագահը։
Մարկեդոնովը հիշեցնում է, որ նոյեմբերի 10-ին լրանում է Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության 2 տարին, հայտարարություն, որը վերջ դրեց Արցախյան երկրորդ պատերազմին։ Եվ հաշվարկային կետ հանդիսացավ տարածաշրջանային նոր ստատուս–քվոյի համար։ Միևնույն ժամանակ բուն հակամարտությունը փոփոխվեց (ուժերի հավասարակշռության տեսանկյունից), բայց չավարտվեց։ Այն ժամանակ Մոսկվան Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման ու խաղաղության գործընթացի միակ համակարգողն էր համարվում։ Նրա հատուկ դերը ճանաչում էին ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև ԱՄՆ–ն, Ֆրանսիան (ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահներ), ինչպես նաև Իրանն ու Թուրքիան։
Պուտինը ոչ կոռեկտ է համարում Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի և Ռուսաստանի մասին
Սակայն փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր իրավիճակը խիստ փոխվել է։ Այսպես, օրինակ Եվրոպական միությունը 2021 թվականի դեկտեմբերից մինչև այսօր էապես ընդլայնել է խաղաղապահ ջանքերը։ Բացի այդ, այն կարողացել է հասնել որոշ երկկողմ փաստաթղթերի ստեղծմանը, որոնք ճանապարհ են բացում կովկասյան երկու հանրապետությունների միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Հետ չի մնում նաև ԱՄՆ–ն։ Ու այդ տեսանկյունից Նենսի Փելոսիի երևանյան այցը սառցալեռի միայն մի մասն է։ Էնթոնի Բլինկենի և Ջեյք Սալիվանի ակտիվությունը, ըստ Մարկեդոնովի, նույնպես հատուկ ուշադրության է արժանի։ Թուրքիան հստակ սատարում է Ադրբեջանին ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմաններով ազդում է Կովկասում ուժերի դասավորվածության վրա։
Իրանը հանրային ոլորտում թեև միատեսակ քաղաքականություն է վարում, բայց հետևողական է։ Ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ, Իսլամական հանրապետությունը կտրականապես չի հանդուրժում ուժի կիրառում նախկին ԼՂԻՄ–ից դուրս Հայաստանի և Ադրբեջանի սահմանի բաժանման հարցում։
«Այս ֆոնին Մոսկվան, որը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությամբ է զբաղված, վերջին շրջանում կարծես մի ուժ լիներ, որը որոշակի դադար է որոշել վերցնել։ Սակայն Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո, որի ժամանակ եվրոպական առաջնորդները, կարծես, անտեսում էին Ռուսաստանին, որպես կովկասյան տարածաշրջանում կարևոր խաղացող, ՌԴ ղեկավարությունը որոշեց նկատելիորեն աշխուժանալ», – գրում է փորձագետը։
Մասնավորապես, ավելի ակտիվ սկսեց քննարկվել հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայման թեման, «համապարփակ խաղաղության» պայմաններ հնչեցվեցին, որոնք Կրեմլը պատրաստ է առաջարկել Բաքվին և Երևանին։ Այնուհետև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկեց իր գործընկերներին քննարկել երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների կատարումը։ Եվ վերջապես, ռուսաստանցի քաղաքագետը նշում է, որ ՌԴ նախագահը հնչեցրեց մի նախաձեռնության մասին, որից հրաժարվելը հեշտ չէ։
Լրահոս
0