https://armeniasputnik.am/20221014/sergej-lavrvovy-handipel-e-hajastani-ev-adrbejani-ag-nakhararneri-het-49752346.html
Հայտնի է` ինչ հարցեր է քննարկել Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Հայտնի է` ինչ հարցեր է քննարկել Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Եռակողմ հանդիպմանն առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։ 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T11:50+0400
2022-10-14T11:50+0400
2022-10-14T12:20+0400
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
արցախ
խաղաղապահներն արցախում
ղարաբաղյան հակամարտություն
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0c/41984520_0:0:2100:1182_1920x0_80_0_0_3d0dbcc904845eb754fe134b326e18d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Եռակողմ հանդիպումը կայացել է Աստանայում` ԱՊՀ րկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։Նախարարները խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորության մասին։ Նրանք հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների պահպանման անհրաժեշտությունը։Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։«Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել եռակողմ շփումները»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0c/41984520_144:0:2011:1400_1920x0_80_0_0_17bd572c66fff4040828c11d84d5f928.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, արցախ, խաղաղապահներն արցախում, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, արցախ, խաղաղապահներն արցախում, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հայտնի է` ինչ հարցեր է քննարկել Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
11:50 14.10.2022 (Թարմացված է: 12:20 14.10.2022) Եռակողմ հանդիպմանն առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Տեղեկությունը հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
Հանդիպմանը քննարկվել են նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարներն ու մի շարք այլ հարցեր։
Եռակողմ հանդիպումը կայացել է Աստանայում` ԱՊՀ րկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։
Նախարարները խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորության մասին։ Նրանք հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների պահպանման անհրաժեշտությունը։
«Քննարկվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցեր`Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գլխավորությամբ, ինչպես նաև Ռուսաստանի աջակցությամբ հայ– ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ հարցեր»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։
«Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել եռակողմ շփումները»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ
նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։