ՀՀ արտգործնախարարը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

© Photo : press office of MFA of RA ՀՀ արտգործնախարարն ընդունել է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում եղել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձիք:
© Photo : press office of MFA of RA Արայիկ Հարությունյան
Министр иностранных дел Арарат Мирзоян встретился с делегацией во главе с президентом Карабаха Араиком Арутюняном (15 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
Արայիկ Հարությունյան
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ին Արցախի նախագահի հետ հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ պատվիրակությանը հյուրընկալել էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Լրահոս
0