00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեկինը չի խոստանում հրաժարվել Թայվանի հետ վերամիավորման համար ուժի կիրառումից. Ծինփին

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՍի Ծինփին
Սի Ծինփին - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2022
Սի Ծինփին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սի Ծինփինի խոսքով՝ Պեկինի կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված չեն լինի Թայվանի բնակիչների մեծամասնության դեմ:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանն անկեղծորեն ձգտելու է Թայվանի հետ խաղաղ վերամիավորման, սակայն չի խոստանում հրաժարվել ուժի կիրառումից։ Նման կարծիք է հայտնել Չինաստանի նախագահ, Կոմկուսի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը՝ Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի անունից ելույթ ունենալով Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարում։
«Մենք անկեղծորեն և բոլոր ուժերով պնդում ենք խաղաղ վերամիավորման հեռանկարը, բայց երբեք չենք խոստանա հրաժարվել ուժի կիրառումից ու մեզ վերապահում ենք բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հնարավորությունը, որոնք ուղղված են արտաքին ուժերի ու ծայրահեղ փոքր թվով անջատողականների միջամտության դեմ, որոնք Թայվանի անկախության կողմ են, ինչպես նաև նրանց պառակտիչ գործունեության դեմ», - ասել է Չինաստանի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ Պեկինի միջոցառումները ոչ մի դեպքում ուղղված չեն լինի թայվանցի հայրենակիցների մեծամասնության դեմ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարության և նրա կղզու նահանգի՝ Թայվանի միջև պաշտոնական հարաբերութունները ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտված ուժերը տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։
Լրահոս
0