Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

© Photo : official site of MES of RA Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել
Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2022
Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ «Սիփան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի, հայտնում են ԱԻՆ-ից։
© Photo : official site of MES of RA Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել
ДТП на улице Айвазовского, возле ресторана Сипан (16 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2022
Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Տ. Օ., ծնված 1990 թ․) և «BMW X5» (վարորդ՝ Վ. Ղ., ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
© Photo : official site of MES of RA Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել
ДТП на улице Айвазовского, возле ресторана Сипан (16 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2022
Երևանի Այվազովսկու փողոցում ավտոմեքենաներ են բախվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Տ. Օ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Լրահոս
0