00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի առաջնահերթությունները. ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը, եթե կա գազի խնդիր

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԳազամուղ
Գազամուղ - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2022
Գազամուղ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ ամեն ամսվա կեսին հսկայական գումար ես մուծում գազի համար, դեմոկրատիայի խնդիրը մի տեսակ երրորդական-չորրորդական է դառնում։
Այսօրվա Եվրոպան այդ իրողության մարմնացումն է։ Ահա թե ինչ է ասում Չեխիայի նախկին փոխարտգործնախարար Յարոսլավ Բաշտան.
«Ոչ վաղ անցյալում որոշ հասարակական կազմակերպություններ ջանքեր էին գործադրում Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու համար, ներկայացնելով Իլհամ Ալիևին որպես բռնապետ։ Բայց ռուսաստանյան գազի մատակարարման կրճատումը Ալիևին անսպասելիորեն դարձրեց հմուտ կառավարող և ժողովրդավար գործիչ։ Նույնիսկ պարկեշտ ձևակերպումներ չեմ գտնում սա մեկնաբանելու համար»,- խոստովանում է նախկին դիվանագետը։
Եվրոպայի առաջնահերթությունները. ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը, եթե կա գազի խնդիր
Համաձայնե′ք, հետաքրքիր բան է ստացվում։ Հայաստանի իշխանությունները առիթը բաց չեն թողնում կրկնելու, թե մենք ժողովրդավարության բաստիոն ենք դարձել, հույս ունենալով, որ դեմոկրատական Եվրոպան միանշանակ կպաշտպանի դեմոկրատական Հայաստանին, մինչդեռ այդ Եվրոպան ժողովրդավարության տիպար է համարում Իլհամ Ալիևին։ Երևի բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, թե այս ամենը ինչի հետևանք է։
Յարոսլավ Բաշտան մանրամասնում է. «Մենք, անշուշտ, պետք է աջակցենք Հայաստանին, զենք մատակարարենք այդ երկրին և դատապարտենք ադրբեջանական ագրեսիան։ Բայց Հայաստանը ո′չ գազ ունի, ո′չ էլ նավթ, դրա համար էլ Եվրամիությունը մյուս կողմն է թեքվել՝ անտեսելով անարդարացի պատերազմը»,- կարծիք է հայտնում չեխ դիվանագետը։
Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլը. այս անգամ՝ Ադրբեջանի անթաքույց մասնակցությամբ
Ի դեպ, բարեհաճ վերաբերմունքը բռնապետների նկատմամբ բնորոշ է նաև Ամերիկային, փաստում է «The American Conservative» հանդեսի հիմնադիր Պատրիկ Բյուքենենը։ Նա հիշեցնում է պատմական փաստերը։
50-ականների սկզբներին Կորեական պատերազմի ժամանակ հարավկորեական ռեժիմը գլխավորում էր բռնապետ Լի Սին Մանը, որին աջակցում էր ԱՄՆ-ը։ Իսկ «սառը պատերազմի» 4 տասնամյակների ընթացքում՝ մինչև խորհրդային տերության փլուզումը, Միացյալ Նահանգների դաշնակիցներն էին գեներալ Աուգուստո Պինոչետը Չիլիում, Անաստասիո Սոմոսան Նիկուրագուայում, գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոն Իսպանիայում, Անվար Սադաթը Եգիպտոսում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագավորներն ու արքայազնները։
Ամերիկացի հեղինակն ամփոփում է. «Այս ամենը ես ասում եմ ոչ թե այն նպատակով, որպեսզի ապացուցեմ, թե բռնապետությունը ժողովրդավարությունից նախընտրելի է։ Պարզապես ուզում եմ հիմնավորել, որ այլ երկրների ներքին քաղաքականությունը, առանձնապես պատերազմական իրավիճակում, շատ քիչ է հետաքրքրել Ամերիկային։ Վճռորոշ հարցը միշտ սա է եղել. այս կոնկրետ բռնապետը մեզ աջակցո՞ւմ է, կռվո՞ւմ է մեզ հետ միասին։ Եթե այո, մենք նրան ողջունում ենք»,- փաստել է Պատրիկ Բյուքենենը։
Բոլոր դեպքերում համաձայնե′ք՝ միջազգային բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար չենք կարող սահմանափակվել միայն անցյալի փորձով և նույնիսկ ներկան վերլուծելով, անհրաժեշտ է հայացքն ուղղել ապագային։ Ընդամենը մի քանի շաբաթ հետո Ամերիկայում տեղի են ունենալու խորհրդարանի ընտրություններ, սակայն գոնե առայժմ շատ դժվար է հասկանալ, թե այս կամ այն կուսակցության հաղթանակը ինչ ազդեցություն կգործի մեր տարածաշրջանի վրա։ Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենալու Եվրոպայում։ Եվ որքան էլ դա առաջին հայացքից զարմանալի թվա, այդ հետաքրքրությունը կապված է Թուրքիայի հետ, որը, ուզենք թե չուզենք, արդեն դարձել է տարածաշրջանի առաջատար դերակատարներից մեկը։ 44-օրյա պատերազմը դրա անհերքելի ապացույցն է։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իր կուսացության համագումարում օրերս առաջարկել է Եվրամիության անդամների թիվը 27-ից դարձնել 36՝ միաժամանակ հրաժարվելով կոնսենսուսի սկզբունքից։ Փորձագետները բացատրում են՝ առաջարկվում է ցանկացած որոշում ընդունված համարել, եթե դրա օգտին քվեարկել է անդամների 55 տոկոսը, բայց, էստեղ ուշադրությո′ւն, կողմ քվեարկած երկրների բնակիչների ընդհանուր թիվը պակաս չպիտի լինի Եվրամիության բնակչության 65 կամ 72 տոկոսից։ Երևի հասկանում եք, թե ինչու է արված այս վերապահումը՝ որպեսզի Եվրամիության փոքր երկրները չկարողանան մեկտեղել իրենց ուժերը և իրենց կամքը թելադրել, այսպես ասած, «մեծերին»։
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Կարիբյան դեժավյու. 60 տարի անց վերադարձել է «սառը պատերազմի» ուրվականը
Եվրամիության անդամների թվի ավելացումը գրեթե 10-ով նշանակում է, որ անդամություն է շնորհվելու բոլոր այն պետություններին, որոնք դրան ձգտում են՝ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, բալկանյան երկրներ։ Բայց ախր, մի ժամանակ նման ցանկություն էր հայտնել նաև Թուրքիան։ Ճիշտ է, հետագայում Անկարան նեղացածի կեցվածք ընդունեց ու ցուցադրաբար շրխկացրեց այն դուռը, որից նրան ներս էլ չէին թողել։ Սակայն հիմա կարող է ասել՝ բոլորին ներս թողեցիք, միայն ինձ չթողեցի՞ք։ Մոռացե՞լ եք, որ ես առաջինն եմ թակել ձեր դուռը։
Եվ պատկերացրեք, թե ինչ հսկայական ազդեցություն է ունենալու 85 միլիոնանոց Թուրքիան բոլոր քվեարկությունների վրա։ Եթե իհարկե, ներս թողնեն։
Լրահոս
0