https://armeniasputnik.am/20221017/hajastani-karavarutjuny-spasum-e-adrbejani-drakan-ardzaganqin-pashinjan-49888299.html
Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. Փաշինյան
ՀՀ վ արչապետը դարձյալ Ադրբեջանին հիշեցրել է Նախիջևանի հետ ցամաքային կապն ապահովող 3 անցակետերի բացման մասին։ 17.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-17T12:37+0400
2022-10-17T12:37+0400
2022-10-17T12:38+0400
վարչապետ
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ճանապարհ
ապաշրջափակում
անցակետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1576/88/15768819_0:0:1600:901_1920x0_80_0_0_7cd60daa39e326a96bedc5f0b514fa0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծն արդեն մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է Հայաստանում։Այս մասին այսօր Ttwitter-ում կատարած գրառման մեջ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,– գրում է Փաշինյանը։Նույնաբովանդակ հայտարարությամբ ՀՀ վարչապետը հանդես էր եկել հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ պետությունների առաջնորդների նիստում։ «Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու` Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»,– ասել էր Փաշինյանը։Անցակետերի տեղադրման պատրաստակամության մասին ՀՀ վարչապետն առաջին անգամ հայտարարել էր օգոստոսի 4-ի կառավարության նիստում` հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է` Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք. թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ հատվածի անվտանգությունը»,- ասել էր Փաշինյանը` պարզաբանելով, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել ինչպես Ղազախ-Բերդ, այնպես էլ Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Երասխի հատվածներում։Նա նաև հայտնել էր, որ այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբևէ չի փորձել դրանցից օգտվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1576/88/15768819_84:0:1508:1068_1920x0_80_0_0_73ebd522b85103d4fb1f68c24e2e21a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վարչապետ, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ճանապարհ, ապաշրջափակում, անցակետ
վարչապետ, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ճանապարհ, ապաշրջափակում, անցակետ
Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. Փաշինյան
12:37 17.10.2022 (Թարմացված է: 12:38 17.10.2022) ՀՀ վ արչապետը դարձյալ Ադրբեջանին հիշեցրել է Նախիջևանի հետ ցամաքային կապն ապահովող 3 անցակետերի բացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծն արդեն մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է Հայաստանում։
Այս մասին այսօր
Ttwitter-ում կատարած գրառման մեջ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,– գրում է Փաշինյանը։
Նույնաբովանդակ հայտարարությամբ
ՀՀ վարչապետը հանդես էր եկել հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ պետությունների առաջնորդների նիստում։
«Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու` Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»,– ասել էր Փաշինյանը։
Անցակետերի տեղադրման պատրաստակամության մասին
ՀՀ վարչապետն առաջին անգամ հայտարարել էր օգոստոսի 4-ի կառավարության նիստում` հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է` Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։
«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք. թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ հատվածի անվտանգությունը»,- ասել էր Փաշինյանը` պարզաբանելով, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել ինչպես Ղազախ-Բերդ, այնպես էլ Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Երասխի հատվածներում։
Նա նաև հայտնել էր, որ այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբևէ չի փորձել դրանցից օգտվել։