00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին պաշտոնյաները միլիոնավոր դրամների դիմաց հողատարածքներ են «օտարել»

© Sputnik / Asatur YesayantsԿաշառք
Կաշառք - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2022
Կաշառք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քրեական վարույթի ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նախկին պաշտոնյան կալանավորվել է։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով բացահայտվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ.-ն և Դ. Մ.-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց հետ հափշտակել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածքներ:
Բացի այդ Հ. Ա.-ն Գ. Մ.-ից 2 մլն ՀՀ դրամ կաշառք է ստացել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող 209 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կադաստրի էլեկտրոնային համակարգում կեղծելու ու այն որպես Ծ. Գ.-ի սեփականություն գրանցելու համար։
Նախաքննական մարմինը նաև հայտնում է, որ Հ. Ա.-ն, տեղյակ լինելով Գ. Մ.-ի անմիջական մասնակցությամբ առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակության ու կադաստրային գործերում առկա կեղծ փաստաթղթերի գոյության մասին, 2021 թվականի ընթացքում կադաստրի էլեկտրոնային համակարգում որպես տարբեր հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ: Ընդհանուր առմամբ պետության հաշվեկշռից ապօրինի կերպով դուրս է բերվել 2 մլրդ 343 մլն դրամ արժեքով 5 հողամաս։
Բացահայտման արդյունքում Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել ընդհանուր 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Լրահոս
0