«Ինտեգրման աշխատանք է կատարվում». Պեսկովը՝ նոր տարածքներում «միջուկային հովանոցի» մասին

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դմիտրի Պեսկովի խոսքով, այդ տարածքների անվտանգությունն ապահովվում է ճիշտ այնպես, ինչպես և ՌԴ-ի մյուս տարածաշրջաններում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի անվտանգության համակարգում նոր տարածքների ինտեգրման ուղղությամբ, դրանք երկրի անբաժանելի մասն են: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ դրանք համեմատաբար վերջերս են միացվել, ուստի ներկայումս աշխատանքներ են տարվում իրավական համակարգին, ՌԴ անվտանգության համակարգին, տնտեսական համակարգին, սոցիալական համակարգին և այլն նոր տարածքների ինտեգրման ուղղությամբ։ Բայց այդ բոլոր տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` այդ տարածքներում անվտանգությունն ապահովվում է այնպես, ինչպես ՌԴ մյուս շրջաններում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի է ունեցել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու մասին պայմանագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Դրան մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Կիևի հետ, սակայն մտադիր չէ քննարկել նշված տարածաշրջանների հարցը: Պուտինն ընդգծել է, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներն ընդմիշտ դարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ՌԴ կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով ՌԴ-ի կազմում ընդգրկվելու օգտին է արտահայտվել քվեարկածների 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում` 87,05 տոկոսը, Զապորոժիեում՝ 93,11 տոկոսը:
Լրահոս
0