00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակն ընդհանուր առմամբ լարված է. Սուրովիկինը ռազմական գոտուց տվյալներ է ներկայացրել

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցՌԴ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը
ՌԴ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
ՌԴ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը տվյալներ է ներկայացրել հատուկ գործողությունների անցկացման գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողությունների գոտում իրավիճակն ընդհանուր առմամբ լարված է։ Այս մասին լրագրողներին ասել է հատուկ ռազմական գործողության անցկացման շրջանում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը։
«Հակառակորդը չի դադարում ՌԴ զորքի դիրքերը գրոհելու փորձերը։ Նախևառաջ դա վերաբերում է Կուպյանսկի, Կրասնոլիմանի և Նիկոլաև–Կրիվոյ Ռոգ ուղղություններին», – ասել է հրամանատարը։
Սուրովիկինը հայտարարել է, որ Կիևը ողջ պահուստային զորքը, այդ թվում` թույլ պատրաստված տարածքային պաշտպանությունը, մոտեցնում է ՌԴ պաշտպանությունը ճեղքելու համար։
«Ուկրաինական ռեժիմը ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը։ Հաշվի առնելով դա` Ուկրաինայի ԶՈւ–ն առաջնագիծ է ուղղում առկա ողջ պահուստը։ Հիմնականում դրանք տարածքային պաշտպանության ուժերն են, որոնք լիարժեք պատրաստություն չեն անցել։ Ուկրաինայի ղեկավարությունը փաստացի նրանց ոչնչացման է դատապարտում», – ասել է հրամանատարը։
Նրա խոսքով` որպես կանոն, նման ստորաբաժանումները ցածր բարոյական նկարագիր ունեն։
«Առաջնագծից փախուստը կանխելու համար Ուկրաինայի իշխանությունը ազգայնականներից բաղկացած արգելափակիչ ջոկատներ է կիրառում, որոնք գնդակահարում են բոլոր նրանց, ովքեր փորձում են լքել մարտի դաշտը», – հավելել է Սուրովիկինը։
Ուկրաինական կողմի կորուստների մասին խոսելիս` գեներալը հայտնել է, որ հակառակորդն օրական 600-1000 մարդ է կորցնում, այդ թվում են նաև վիրավորները։
«Մենք առաջխաղացման բարձր տեմպերի չենք ձգտում, պահպանում ենք յուրաքանչյուր զինվորի և հետևողականորեն ոչնչացնում գրոհող հակառակորդին», – հավելել է հրամանատարը։
Ըստ նրա` այդպիսով ոչ միայն նվազագույնի են հասցնում իրենց կորուստները, այլև զգալի կրճատվում զոհերի թիվը խաղաղ բնակիչների շարքում։
Ինչպես նշել է Սուրովիկինը, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունները հաստատում են ռուսական ավիացիոն համալիրների և ՀՕՊ միջոցների արդյունավետությունը։
Նրա տվյալների համաձայն` հատուկ գործողությունների ողջ ընթացքում օպերատիվ–մարտավարական, բանակային և հեռավոր ավիացիայի անձնակազմերն ավելի քան 34 հազար մարտական թռիչք են կատարել և ավելի քան 7 հազար կառավարվող ավիացիոն խոցման միջոց կիրառել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 236-րդ օրը։
Լրահոս
0