Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

© Sputnik / David GalstyanԿարիմի խաչը Սյունիքում
Կարիմի խաչը Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Կարիմի խաչը Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասաց հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարողացել ենք օգնել այս անձանց կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,–ասաց Ամատունին։
Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը:
Նշենք, որ սեպտեմբերի 24–ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել էին սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայերին:
Լրահոս
0