https://armeniasputnik.am/20221018/malkhas-amvojany-ashkharhi-m23-tarekanneri-chempivon-e-50015748.html
Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
Իսպանիայում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի նաև ըմբշամարտիկ Գևորգ Թադևոսյանը։ 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T21:15+0400
2022-10-18T21:15+0400
2022-10-18T21:27+0400
մալխաս ամոյան
չեմպիոն
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
մեդալ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/05/40551814_0:52:1118:681_1920x0_80_0_0_b1b2e0003c48b4bb89930bd547a222db.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Իսպանիայի Պոնտեվեդերա քաղաքում Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց մինչևը 23 տարեկան ըմբիշների աշխարհի չեմպիոնի կոչումը։Մրցումային առաջին օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան երեք ըմբիշներ՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։ Ինչպես պարզվեց հետո երեքն էլ գորգ էին դուրս գալու «մեդալային» գոտեմարտում։Մալխաս Ամոյանի համար ամենածանր գոտեմարտը մեկնարկային մրցելույթն էր։ Հայ ըմբիշ մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարին էր։ Գրանցվեց 1։1 հաշիվը, բայց քանի որ մեր ըմբիշը վերջինն էր միավորը վաստակել, հաղթանակը շնորհվեց Ամոյանին։Ամոյանը գերազանց սկսեց գոտեմարտն ու 45 վայրկյան անց հաղթում էր 7։1 հաշվով։ Սա բավական էր, մեր հավաքականի տիտղոսակիր ըմբիշը մեկ միավոր տվեց մրցակցին ու հաղթանակի հասավ 7։2 հաշվով` նվաճելով հերթական տիտղոսը։63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում, պարտվելով վրացի Գիորգի Շոփաձեին, սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ ու այս փուլում, հաղթելով իսրայելցի Աբերե Ֆետենեին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու ուկրաինացի Մաքսիմ Լիուի հետ։ Դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց 3։1 հաշվով ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։Տիգրան Մինասյան (60կգ), Սահակ Հովհաննիսյանին(67կգ), Շանթ Խաչատրյանին (72կգ), Գագիկ Հակոբյանին(82կգ) և Հայկ Խլոյանին(97կգ) չհաջողվեց հասնել եզրափակիչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/05/40551814_146:0:1125:734_1920x0_80_0_0_9b1c2018c8275ba45fc3ee7ac2be6bab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մալխաս ամոյան, չեմպիոն, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ
մալխաս ամոյան, չեմպիոն, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ
Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
21:15 18.10.2022 (Թարմացված է: 21:27 18.10.2022) Իսպանիայում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի նաև ըմբշամարտիկ Գևորգ Թադևոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Իսպանիայի Պոնտեվեդերա քաղաքում Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց մինչևը 23 տարեկան ըմբիշների աշխարհի չեմպիոնի կոչումը։
Մրցումային առաջին օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան երեք ըմբիշներ՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։ Ինչպես պարզվեց հետո երեքն էլ գորգ էին դուրս գալու «մեդալային» գոտեմարտում։
Մալխաս Ամոյանի համար ամենածանր գոտեմարտը մեկնարկային մրցելույթն էր։ Հայ ըմբիշ մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարին էր։ Գրանցվեց 1։1 հաշիվը, բայց քանի որ մեր ըմբիշը վերջինն էր միավորը վաստակել, հաղթանակը շնորհվեց Ամոյանին։
Այնուհետև հետևեցին հաղթանակները մեքսիկացի Էմանուել Կաստրոյի, ղըրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի և կիսաեզրափակիչում էլ ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ։ Մալխասը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն էր Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուն։
Ամոյանը գերազանց սկսեց գոտեմարտն ու 45 վայրկյան անց հաղթում էր 7։1 հաշվով։ Սա բավական էր, մեր հավաքականի տիտղոսակիր ըմբիշը մեկ միավոր տվեց մրցակցին ու հաղթանակի հասավ 7։2 հաշվով` նվաճելով հերթական տիտղոսը։
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում, պարտվելով վրացի Գիորգի Շոփաձեին, սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ ու այս փուլում, հաղթելով իսրայելցի Աբերե Ֆետենեին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու ուկրաինացի Մաքսիմ Լիուի հետ։ Դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց 3։1 հաշվով ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Տիգրան Մինասյան (60կգ), Սահակ Հովհաննիսյանին(67կգ), Շանթ Խաչատրյանին (72կգ), Գագիկ Հակոբյանին(82կգ) և Հայկ Խլոյանին(97կգ) չհաջողվեց հասնել եզրափակիչ։