https://arm.sputniknews.ru/20221019/inch-tesq-unen-nerkrvvogh--nvor-trvolejbusnery-erevani-qaghaqapety-tesanjut-e-hraparakel-50030600.html
Ինչ տեսք ունեն ներկրվող նոր տրոլեյբուսները. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել
Ինչ տեսք ունեն ներկրվող նոր տրոլեյբուսները. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել
Sputnik Արմենիա
30 նոր տրոլեյբուսները Երևանի փողոցներ դուրս կբերվեն 2023թ–ին։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T13:14+0400
2022-10-19T13:14+0400
2022-10-19T13:16+0400
տեսանյութեր
երևան
հրաչյա սարգսյան
տրոլեյբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50030182_33:0:1567:863_1920x0_80_0_0_5a543cd7d1006a8c0201d10f3207605e.jpg
30 նոր տրոլեյբուսները Երևանի փողոցներ դուրս կբերվեն 2023թ–ին։Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչ նոր տրոլեյբուսներ կներկրվեն Հայաստան առաջիկայում։Ավելի վաղ հայտարարվել էր, որ 30 նոր տրոլեյբուսները Հայաստան կներկրվեն մինչև տարեվերջ, իսկ ուղեգիծ դուրս կգան արդեն 2023թ-ին։30 տրոլեյբուսներից 15-ը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, 15-ը` կառավարությունը։Ներկայում Երևանի տրոլեյբուսային պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնցից ամենահինը 44 տարվա է, իսկ «ամենաերիտասարդը» 14 տարեկան է։Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին` մինչև տարեվերջ, բացի 15 տրոլեյբուսներից կներկրվեն նաև 165 նոր ավտոբուսներ, որոնք նույնպես քաղաքացիներին կսկսեն սպասարկել 2023 թվականից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50030182_224:0:1375:863_1920x0_80_0_0_0eb0a9e27527a3b2945ae50595a84b73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, видео, երևան, հրաչյա սարգսյան, տրոլեյբուս
տեսանյութեր, видео, երևան, հրաչյա սարգսյան, տրոլեյբուս
Ինչ տեսք ունեն ներկրվող նոր տրոլեյբուսները. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել
13:14 19.10.2022 (Թարմացված է: 13:16 19.10.2022) 30 նոր տրոլեյբուսները Երևանի փողոցներ դուրս կբերվեն 2023թ–ին։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեսանյութ է
հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչ նոր տրոլեյբուսներ կներկրվեն Հայաստան առաջիկայում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ նոր տրոլեյբուսների Երևան ժամանելուն շատ քիչ է մնացել»,– գրել է Սարգսյանը` հրապարակելով տրոլեյբուսի արտադրության չինական գործարանում նկարահանված տեսանյութը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 30 նոր տրոլեյբուսները Հայաստան կներկրվեն մինչև տարեվերջ, իսկ ուղեգիծ դուրս կգան արդեն 2023թ-ին։
30 տրոլեյբուսներից 15-ը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, 15-ը` կառավարությունը։
Ներկայում Երևանի տրոլեյբուսային պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնցից ամենահինը 44 տարվա է, իսկ «ամենաերիտասարդը» 14 տարեկան է։
Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին` մինչև տարեվերջ, բացի 15 տրոլեյբուսներից կներկրվեն նաև 165 նոր ավտոբուսներ, որոնք նույնպես քաղաքացիներին կսկսեն սպասարկել 2023 թվականից։