00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգամ ԱՄՆ-ից պատվերներ կան, բայց...ինչպես նոր մակարդակի հասցնել հայկական կահույքը և կոշիկը

© Sputnik / Aram Nersesyan Հայկական կոշիկ
Հայկական կոշիկ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2022
Հայկական կոշիկ
Բաժանորդագրվել
Կոշիկի և կահույքի ոլորտային զարգացման ծրագրերով նախատեսվում է փոխհատուցել հրավիրված մասնագետների ու դասախոսների աշխատավարձի մի մասը։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկվում է նաև աջակցել ձեռնարկություններին աշխատողների մասնագիտական ուսուցման ծախսերում։
Ավանդաբար Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում գնահատում են հայկական կոշիկը։ Որքան էլ զարմանալի է, ունենք նաև կահույքի և ներքնակների արտահանման հաջող օրինակներ։ Խնդիրն այն է, որ այդ եզակի օրինակներն օրինաչափություն չեն դառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Այս փաստը հաշվի առնելով` կաշվի, կոշիկի, կահույքի և արդյունաբերության այլ ոլորտների վրա ուզում են տարածել մասնագիտական աջակցության ծրագրեր, որոնց մասին արդեն խոսել ենք։

Մի ծաղկով գարուն չի գա

Հայկական ընկերություններից մեկը, օրինակ, օնլայն առևտրի հարթակներով Ռուսաստան է արտահանում տաք կոշիկներ (սապոգներ` երկարաճիտ կոշիկ)։ Որքան էլ զարմանալի թվա, ունենք նաև կահույքի և հարակից ապրանքների արտահանման օրինակներ։
Տեղական խոշոր արտադրողներից մեկը լուսամուտների պրոֆիլներ է արտահանում ԱՄՆ, որտեղ ստացել է որակի սերտիֆիկատ։ Մի քանի այլ ընկերություններ էքսկլյուզիվ պատվերներով պատրաստում են կահույք բրենդային խանութների ցանցերի համար (մասնավորապես` Carpisa–ի և Ralph Lauren–ի)։ Խնդիրն այն է, որ Եվրոպայում ոչ ստանդարտ կահույքը սովորականից շատ թանկ է, և այստեղ հայ արտադրողները կարող են մրցակցային գին առաջարկել։ Կա նաև տեղական արտադրության ներքնակների արտահանման հաջող օրինակ(ընդ որում, դրանց լցանյութ ծառայող սպունգը ևս արտադրվում է տեղում)։
Սակայն այդ օրինակները տնտեսության մասշտաբներով դեռ մեծ չեն. կոշիկի արտահանումը կազմում է տարեկան 3-4 միլիոն դոլար, կահույքինը և հարակից պարագաներինը (ներքնակներ, ջահեր և այլն)` շուրջ տաս միլիոն։
Իհարկե զանգվածային արտադրության մեջ հնարավոր չէ մրցակցել Չինաստանի կամ այլ գիգանտների հետ։ Իսկ բարձրարժեք արտադրություններում, որոնց ձգտում է Հայաստանը, ևս պահանջվում են բարձր որակավորված մասնագետներ։ Այնինչ, չկա դրանց պատրաստման կենտրոնացված ծրագիր։ Որպես հետևանք` տեղական ընկերություններում արտադրողականությունը ցածր է։ Օրինակ` պատուհանների արտադրություններից մեկում կատարված խրոնոմետրաժը ցույց է տվել, որ արտադրական օպերացիաների արագությունն այստեղ մի քանի անգամ զիջում է թուրքական ընկերություններին (էլ չասած` եվրոպականներին)։
«Ինչպես արտադրամասում ապակին տեղափոխել տեղից տեղ` ձեռքով, թե հատուկ հարմարանքի վրա, անգամ ինչպես այն դնել ու վերցնել` այս ամենով կարելի է աշխատաժամանակ շահել կամ կորցնել», – նշում է Գևորգյանը։

Սկսենք դաշտի բոռերից

2021-ի հունիսին ուժի մեջ է մտել Հայաստանից հում կաշվի արտահանման արգելքը։ Շնորհիվ դրա իր արտադրությունն ընդլայնել է Երևանի կաշվի գործարանը, իսկ Մասիսում բացվել է նոր գործարան, որը սկսել էր կաշվի կիսաֆաբրիկատներից (wet blue), իսկ հիմա արդեն արտադրում է վերջնական մշակած կաշվի մի քանի տեսակ։
Բայց ի՞նչ անել, եթե ֆաբրիկաներ բերում են ծակծկած կաշի, որի կեսը թափվում է։ Ոչ բոլոր գյուղացիներն են, որ դեղամիջոցներ են օգտագործում մակաբույծ միջատների դեմ, որոնք վնասում են անասունների կաշին լեռնային արածեցման ժամանակ։ Նախարարությունն առաջարկելու է ֆինանսապես խթանել այդ դեղամիջոցների օգտագործումը, ինչպես նաև սպանդանոցային մորթը (որի դեպքում կաշին մթերվում է ավելի լավ վիճակում)։
«Հստակ մեխանիզմ դեռ մշակված չէ, բայց բովանդակությունը ֆինանսական խրախուսումն է։ Իհարկե, նախևառաջ գյուղացին է շահում, եթե մորթին հանձնում է լավ վիճակում ու բարձր գնով։ Բայց այդ պրակտիկան արմատավորելու համար գուցե իմաստ ունի այս փուլում լրացուցիչ շահագրգռել ֆերմերներին», – նշում է Գևորգյանը։
Հատուկ ուշադրություն կդարձվի, որ օգտագործվող անասնաբուժական միջոցները լինեն լիցենզավորված ու ներառված համապատասխան պետական ռեեստրում։

Արտադրության տեխնոլոգներ

Արտադրության կազմակերպման խնդիրը կահույքի ու կոշիկի ոլորտում էլ ավելի սուր է, քան կարի ֆաբրիկաներում, որոնց զգալի մասում կարվում են եվրոպական պատվերներ, որոնք էլ վերահսկում են Եվրոպայից եկած մասնագիտական թիմերը։ Նրանք Հայաստան են բերել արտադրական գործողությունների բաշխման որոշակի փորձ։ Տեղական մասնագետներն այս առումով կանոնավոր ուսուցում չեն անցել, բայց գոնե հետևել են նման պրակտիկային։ Մյուս ոլորտներում դա էլ չի եղել։
Խնդիրը լուծելու համար նախարարությունն ուզում է հրավիրել համաշխարհային «Մեծ եռյակի» (McKinsey, Boston Consulting Group, Bain & Co) կոնսալտինգային ընկերություններից մեկին, քանի որ նրանք ոչ միայն մենեջմենթի, այլև արտադրական պրոցեսների կազմակերպման խորհրդատվության փորձ ունեն։

Մասնագետներ կբերես, կօգնեն...

Մասնագետների ներգրավման ու վերապատրաստման համար նախարարությունը պատրաստվում է արդյունաբերական ձեռնարկություններին առաջարկել նույն աջակցությունը, որը և թեթև արդյունաբերության կառաջարկեն։ Առաջինը` եթե արտասահմանի առաջատար ձեռնարկություններից հրավիրվի մասնագետ, նրա աշխատավարձի 50%-ը կփոխհատուցի պետությունը, իսկ եթե հրավիրվի բուհական դասախոս (QS 400 )` աշխատավարձի 70%-ը։

Ինքդ սովորես` առավել ևս

Այս` արդեն հաստատված ծրագրերից զատ, էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է նորը` մասնակի փոխհատուցել մասնագիտական կրթության կամ վերապատրաստման ծախսերը։ Եթե ընկերության աշխատողն անցնում է, օրինակ, Հարվարդի կամ MIT-ի օնլայն վճարովի դասընթացներ, կամ ընկերությունն ուղարկում է իր աշխատողներին վերապատրաստման, նախարարությունն այդ ծախսերի մի մասը նախատեսում է փոխհատուցել։ Սա դեռ հաստատված ծրագիր չէ, բայց որպես գաղափար ակտիվ քննարկվում է։

Մոռացված մասնագիտություն

Պոլիտեխնիկի հետ քննարկվում են դասընթացների ծրագրեր` թե՛ կաշվի արտադրության տեխնոլոգների (որոնք հիմա Հայաստանում գրեթե չկան), թե՛ կոշիկի կամ կահույքի մոդուլավորողների։ Տարիներ անց ծրագրեր են նախատեսվում նաև խառատի` մոռացված, բայց պահանջված ու կարևոր մասնագիտությունը վերականգնվելու համար։
Մասնագիտական ուսուցման ծրագիր է նախապատրաստվում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) հետ։ Մեկ այլ ծրագիր ուզում է առաջարկել Իրանում բնակվող մեր հայրենակիցը, որը այդ երկրում արդեն իսկ հիմնել է «հմտությունների համալսարան» անունով ուսումնարան և պատրաստ է Հայաստանին աջակցել խառատների պատրաստման գործում։ Այս ծրագրերի մասին առավել մանրամասն կպատմենք առաջիկայում։
Լրահոս
0