https://armeniasputnik.am/20221019/brjusvovi-hamalsarany-turqiaji-despanatan-kveratsvi-avetisjany-meknabanel-e-lurery-50063715.html
Բրյուսովի համալսարանը Թուրքիայի դեսպանատան կվերածվի՞․ Ավետիսյանը մեկնաբանել է լուրերը
Բրյուսովի համալսարանը Թուրքիայի դեսպանատան կվերածվի՞․ Ավետիսյանը մեկնաբանել է լուրերը
Առնակ Ավետիսյանի պնդմամբ՝ օրենսդրությունը չի ենթադրում որևէ սահմանափակում, որ պետական գույքը որպես դեսպանատուն տնոօրինվի։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T19:25+0400
2022-10-19T19:25+0400
2022-10-19T19:32+0400
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
բողոք
բողոքի ակցիա
դեսպանատուն
թուրքիա
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/846/93/8469343_0:0:1600:901_1920x0_80_0_0_427a4ada53b9d7128e61a2f97d77eab6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Բրյուսովի անվան պետական համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցություններն անլուրջ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։Նրա խոսքով՝ համալսարանների շենքերը մեծ մասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով։ Ավետիսյանը շեշտեց՝ գույքի տնօրինման առումով կարճաժամկետ նպատակներ չկան այս պահին։Ուզում ենք` «Բրյուսովի» հասցեն մնա անփոփոխ․ ուսանողները ԿԳՄՍՆ-ի մոտ ենՀարցին՝ արդյոք կա որևէ սահմանափակում պետական գույքը որպես դեպանատուն տնօրինելու հետ կապված, Ավետիսյանն ընդգծեց՝ պետական գույքի օրենսդրությունը նման սահմանափակում չի ենթադրում։Անդրադառնալով բիզնես նպատակով պետական գույքի օգտագործման վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ այդկերպ շենքերի օգտագործման մեջ ոչ մի սարսափելի և անթույլատրելի բան չկա։Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիաներ են անում ընդդեմ բուհերի խոշորացման։ Խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ուսանողները նաև հանդիպել են Դումանյանի հետ, որը հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները:Ուզում ենք` «Բրյուսովի» հասցեն մնա անփոփոխ․ ուսանողները ԿԳՄՍՆ-ի մոտ են
թուրքիա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/846/93/8469343_157:0:1549:1044_1920x0_80_0_0_17aa5141713eff80e04044e06de98685.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, բողոք, բողոքի ակցիա, դեսպանատուն, թուրքիա, երևան
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, բողոք, բողոքի ակցիա, դեսպանատուն, թուրքիա, երևան
Բրյուսովի համալսարանը Թուրքիայի դեսպանատան կվերածվի՞․ Ավետիսյանը մեկնաբանել է լուրերը
19:25 19.10.2022 (Թարմացված է: 19:32 19.10.2022) Առնակ Ավետիսյանի պնդմամբ՝ օրենսդրությունը չի ենթադրում որևէ սահմանափակում, որ պետական գույքը որպես դեսպանատուն տնոօրինվի։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Բրյուսովի անվան պետական համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցություններն անլուրջ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
«Բրյուսովի և այլ համալսարանների շենքերի հետ կապված որևէ ծրագիր կառավարությունն այս պահին չունի, կարճաժամկետ ապագայում նման գործողություններ չեն պլանավորվում։ Կան որոշակի ռազմավարական նպատակներ, որոնք սահմանված են ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ գործողությունների ծրագրով, դրանք բազմիցս հայտարարվել են երկրի ղեկավարության և կառավարության անդամների կողմից»,- նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ համալսարանների շենքերը մեծ մասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով։ Ավետիսյանը շեշտեց՝ գույքի տնօրինման առումով կարճաժամկետ նպատակներ չկան այս պահին։
Հարցին՝ արդյոք կա որևէ սահմանափակում պետական գույքը որպես դեպանատուն տնօրինելու հետ կապված, Ավետիսյանն ընդգծեց՝ պետական գույքի օրենսդրությունը նման սահմանափակում չի ենթադրում։
Անդրադառնալով բիզնես նպատակով պետական գույքի օգտագործման վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ այդկերպ շենքերի օգտագործման մեջ ոչ մի սարսափելի և անթույլատրելի բան չկա։
«Եթե այդ գործընթացների արդյունքում լինեն ազատ շենքեր, բնական գործողությունների արդյունքում օպտիմալացված շենքեր, ապա կառավարությունը և պետգույքի կառավարման կոմիտեն կմտածեն և կմշակեն այդ գույքի հետագա օգտագործման օպտիմալ տարբերակը, այդ թվում՝ օտարում, վարձակալում, այլ կազմակերպություններին տրամադրում և այլն»,- նշեց Առնակ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի
հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիաներ են անում ընդդեմ բուհերի խոշորացման։ Խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ուսանողները նաև
հանդիպել են Դումանյանի հետ, որը հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները: