Հայ-արաբական կապերն ամուր են․ Գարեգին Բ–ն ընդունել է ԱՄԷ–ի պատվիրակությանը

© Photo : Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy EtchmiadzinԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վեհափառը խոսել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։ ԱՄԷ պատվիրակությունը գլխավորում էր Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը։
© Photo : Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy EtchmiadzinԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը
Католикос Гарегин II принял делегацию Объединенных Арабских Эмиратов во главе с Его Превосходительством доктором Абдул Азизом Аль-Мусалламом (19 октября 2022). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2022
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը
Վեհափառը հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը ևս հատուկ ընդգծել է, որ հայ-արաբական կապերն ամուր են՝ դարավոր բարեկամությանը համահունչ։
«Հայոց Հայրապետը նաև անդրադարձ կատարեց Հայաստանի հետպատերազմյան ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը։

Լրահոս
0