00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն Հայաստանից չի կախված. Սանոսյանը` Ադրբեջանի հետ երկաթուղու շինարարության մասին

Բաժանորդագրվել
Երկաթգծի կառուցման խնդիրը, նախարարի խոսքով, պայմանավորված է հիմնականում քաղաքական գործոններով, և չի կարող իրականացվել միայն հայկական կողմի նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը երբեք չի դադարեցրել աշխատանքները Երասխ-Ջուլֆա–Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցումն իրականացնելու ուղղությամբ։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Գիտեք, որ երկու ուղղությամբ էլ` թե Երասխի ու թե՛ Մեղրիի հատվածում ուսումնասիրություններ ենք արել, որոշակի աշխատանքներ` պարզելու, թե ինչպես կարող ենք կառուցել, ինչ նախագծային աշխատանքներ անելու կարիք կա։ Նաև ֆինանսական որոշակի գնահատական կա։ Աշխատանքները երբեք չեն կանգնել, հիմա Երասխի հատվածում որոշակի ուսումնասիրման ու նախագծման փուլ ունենք։ Հայաստանյան կողմը երբեք չի դադարել այդ աշխատանքներն ակտիվ պահել, բայց բուն շինարարական փուլին չենք հասել որևէ հատվածում»,– ասաց Սանոսյանը։
Երկաթգծի կառուցման խնդիրը, նախարարի խոսքով, պայմանավորված է հիմնականում քաղաքական գործոններով։ Բայց եթե այդ խնդիրները հարթվեն, կատարված աշխատանքների շնորհիվ, Հայաստանը գրեթե պատրաստ կլինի շինարարական աշխատանքները սկսելու։
Սանոսյանը նաև նշեց, որ երկաթուղու շինարարությունը չի կարող մեկնարկել երկաթգծի միջին հատվածներից, այն, նրա խոսքով, պետք է մեկնարկի կա՛մ Հորադիզից, կա՛մ Երասխից, և հետևաբար չի կարող իրականացվել միայն հայկական կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք` 2022թ–ի օգոստոսի դրությամբ Հայաստանում արդեն իրականացվել էին 43 կմ գեոդեզիական հանութագրման, գործիքային հետազոտություններ, լաբորատոր փորձաքննություններ։
Առանց փողի և անվտանգության երաշխիքների. ինչպես է կառուցվելու Երասխ-Հորադիզ երկաթուղին
Հաշվետվություններ էին կազմվել 9 թունելների (3050 մ), 22 սրահների, 5 անցումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակների և 4 շենքերի ու կայանների շինությունների վերաբերյալ:
Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը Ադրբեջանի հետ ձեռք է բերվել դեռ 2021թ–ին Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ:
2022թ–ի մարտի 31-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կոնկրետ ռիսկեր է տեսնում։ Վարչապետը չէր բացառել, որ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը, և Հայաստանը կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար:
7 ամիս անց ծրագրի վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։
Լրահոս
0