00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում ռազմական դրություն է հայտարարել

Բաժանորդագրվել
Ղրիմում, Սևաստոպոլում, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերում տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի օբյեկտների հատուկ ռեժիմ պետք է սահմանվի։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում հոկտեմբերի 20-ին ռազմական դրություն մտցնելու որոշման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահի հրամանագրով տարածաշրջանների ղեկավարները լրացուցիչ լիազորություններ կստանան անվտանգության ապահովման համար: Նախագահի հրամանագրում նախատեսվում է անվտանգության ոլորտում ռիսկերի արձագանքման մի քանի մակարդակ։
Պուտինի հանձնարարությամբ կստեղծվի հատուկ համակարգող խորհուրդ ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ, որը կզբաղվի անվտանգության բարձրացման կազմակերպչական հարցերով։
Ռուսական զորքը ոչնչացրել է ԶԱԷԿ–ի գրավման փորձ արած ուկրաինական դեսանտը. ՌԴ ՊՆ
ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարվել է, որ Ղրիմում, Սևաստոպոլում, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերում անհրաժեշտ է տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի օբյեկտների հատուկ ռեժիմ սահմանել։
Այդ տարածաշրջաններում նախատեսվում է բնակիչների ժամանակավոր տեղաբաշխում անվտանգ շրջաններ ՝ այդպիսի բնակիչներին ստացիոնար կամ ժամանակավոր բնակելի տարածքների պարտադիր տրամադրմամբ, տարածք մուտք գործելու և այդտեղից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ինչպես նաև այդ տարածքով տեղաշարժվելու ազատության սահմանափակում, տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակում և դրանց զննման իրականացում։
Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Կիևի ռեժիմը հրաժարվել է բանակցություններից, շարունակում է գնդակոծել ռուսական նոր տարածքները ՝ օգտագործելով ահաբեկչական մեթոդներ:

«Կիևի ռեժիմը, ինչպես հայտնի է, հրաժարվել է ճանաչել մարդկանց կամքն ու ընտրությունը, մերժում է բանակցությունների վերաբերյալ ցանկացած առաջարկ։ Ընդհակառակը, շարունակվում են գնդակոծությունները, զոհվում են խաղաղ մարդիկ։ Նեոնացիստներն օգտագործում են բացահայտ ահաբեկչական մեթոդներ ՝ դիվերսիաներ են կազմակերպվում կենսապահովման օբյեկտներում, մահափորձեր՝ իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչների դեմ», - ասել Է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հպարտանում է յուրաքանչյուրով, ով կատարում է Հայրենիքի պաշտպանության պարտքը՝ նշելով, որ «զինվորները պետք է ապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով»:
Ավելի վաղ Խերսոնի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտնել էր, որ Կիևը ուժեր է կուտակում լայնամասշտաբ հարձակման համար, իսկ ՌԴ-ն ռազմական խմբավորում է ստեղծել ՝ այն հետ մղելու համար։ Բնակիչների անվտանգության համար որոշում է կայացվել նրանց տեղափոխել Դնեպրի ձախ ափ։
Հատուկ գործողության շրջանում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր Խերսոնի շրջանում Կիևի ռեժիմի կողմից պատերազմի արգելված մեթոդների հնարավոր կիրառման մասին:
Լրահոս
0