00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը չի կարող Հայաստանին ռազմական կամ նյութական ռեսուրսներ առաջարկել. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՌԴ քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը
ՌԴ քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
ՌԴ քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը պետք է միայն ողջունել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ ՌԴ քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը չի կարծում, թե Հայաստանը փորձում է «պոկվել» Ռուսաստանից և փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Նման կարծիք նա հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով Հայաստան եվրոպացի դիտորդների ժամանումն ու ՀՀ իշխանության`իր տարածքում ԵԱՀԿ առաքելության տեղակայման մասին խնդրանքը։
ՀՀ–ն «կռվախնձոր» է դառնում Արևմուտքի և ՌԴ–ի միջև․ քաղաքագետը` Մակրոնի հայտարարության մասին
Քաղաքագետի խոսքով` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը պետք է միայն ողջունել։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայկական կողմը պետք է օբյեկտիվ գնահատի Ռուսաստանի և Արևմուտքի հնարավորությունները։ Նրա համոզմամբ` հայկական կողմը Ռուսաստանին մի կողմ քաշել չի ցանկանում, բայցի այդ Ռուսաստանն էլ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի։
«Հասկանում ենք` եվրոպացիները միայն գեղեցիկ խոսքեր կասեն, իսկ Ռուսաստանը միակ պետությունն է, որը նյութական ներդրում ունի Հարավային Կովկասի անվտանգության հարցում, ու նախևառաջ` Լեռնային Ղարաբաղի բնակչության», – նշեց քաղաքագետը։
Բորդաչովը նկատեց, որ ՌԴ փորձագիտական հանրության շրջանում կոնսենսուս կա այն հարցում, որ Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումը շատ կարևոր է ներկա պահին։ Միևնույն ժամանակ, նա համոզված է`վերջին երկու տարվա ընթացքում որևէ վկայություն չկա, որ այդ ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվել։
Արևմուտքը ձգտում է տրոհել ու պառակտել հետխորհրդային տարածքը. Լավրով
«Հայաստանը չպետք է կտրուկ քայլեր անի, այլ պետք է ամրապնդի սեփական պաշտպանունակությունը», – ասաց քաղաքագետը` հավելելով, որ սպառազինության մատակարարումն այլ երկրներից, այդ թվում` արևմտյան, խնդրահարույց գործոն չի համարում։
Քաղաքագետը համոզված է, որ Եվրոպան չի կարող հայկական կողմին մարդկային, ռազմական, նյութական ռեսուրսներ առաջարկել։ Ռուսաստանն առաջարկում է այն ռեսուրսները, որոնք այսօր ունի։
«Գուցե դրանք բավարար չեն, սակայն ՌԴ-ն ինչ–որ բան անում է։ Մյուսները դեռ միայն խոսում են», – ասաց նա։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին հայտնել էր, որ ՀՀ իշխանությունները դիմել են ԵԱՀԿ–ին Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստին պաշտոնապես հաստատեցին Ադրբեջանի հետ Հայաստանի սահման 40 դիտորդներ ուղարկելու հարցը։
Արևմուտքը ԱՊՀ տարածքում հակամարտություններ բորբոքելու սցենարներ է մշակում. Պուտին
Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին ներգրավելու հնարավորությունը` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունների (մասնավորապես հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ) իրագործման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելուն աջակցելու համար։
Լրահոս
0