00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԵՄ-ն 300․000 եվրո օգնություն կտրամադրի ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած մարդկանց

© SputnikՍոթքի բնակիչներ. արխիվային լուսանկար
Սոթքի բնակիչներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Բաժանորդագրվել
ԵՄ հաղորդագրության մեջ սեպտեմբերին տեղի ունեցած բախումները բնորոշվում են որպես «ամենամահաբեր իրադարձություն 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո»։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Եվրոպական միությունը մոտ 118 միլիոն դրամի (300.000 եվրո) հրատապ օգնություն կհատկացնի սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպական միության պաշտոնական կայքէջում։ Սեպտեմբերին տեղի ունեցածը բնորոշվում է որպես «ամենամահաբեր իրադարձություն 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո»։
Ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված 7600 անձանց։
«Անցյալ ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով եղել են ավելի շատ տեղահանումներ, ավելի շատ կորուստներ և ավերածություններ։ Եվրոպական միությունը հատկացնում է լրացուցիչ հրատապ ֆինանսական աջակցություն՝ մարտերից ուղղակիորեն տուժած առավել խոցելի անձանց կարիքները հոգալու և ձմռան ցուրտ ամիսների հաղթահարման հարցում նրանց օգնելու նպատակով»,- ասել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։
Հայաստանում ԵՄ գործընկեր կազմակերպությունները կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման նյութեր և դրամական աջակցություն։ Նպատակն է` օգնելու մարդկանց հոգալ իրենց հիմնական կարիքները՝ ձեռք բերել սնունդ, վճարել ջեռուցման ծախսերը կամ բնակարանի վարձավճարը:
Ընդգծվում է, որ այս աջակցության տրամադրումը կհամակարգվի Հայաստանի իշխանությունների հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0