https://armeniasputnik.am/20221020/haj-adrbejanakan-sahmanin-em-ditvordnery-sksel-en-mvonitvoringy-bvorel-50111296.html
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
Լյուքսեմբուրգում Եվրամիության ԱԳ նախարարները հաստատել են 40 դիտորդներից կազմված խմբի ուղարկումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T18:04+0400
2022-10-20T18:04+0400
2022-10-20T18:05+0400
ժոզեպ բորել
եվրամիություն
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0b/39639567_0:50:1600:950_1920x0_80_0_0_b561cbc70eb7bbb1ce8ccbee15f390e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի սահմանԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով ԵՄ մինչև 40 փորձագետների մոնիթորինգային առաքելությունը նպատակաուղղված է անկայունության պայմաններում վստահության միջոցների կառուցմանը։ Նա ընդգծել էր, որ ներկա իրավիճակը ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկանց կյանքի համար, այլև սպառնալիք է ներկայացնում հակամարտության կարգավորման գործընթացի համար։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0b/39639567_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d8b4f08f6b457f1654504e1d09c026ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ժոզեպ բորել, եվրամիություն, հայաստան, ադրբեջան
ժոզեպ բորել, եվրամիություն, հայաստան, ադրբեջան
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
18:04 20.10.2022 (Թարմացված է: 18:05 20.10.2022) Լյուքսեմբուրգում Եվրամիության ԱԳ նախարարները հաստատել են 40 դիտորդներից կազմված խմբի ուղարկումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», - Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը՝ եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:
Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով ԵՄ մինչև 40 փորձագետների մոնիթորինգային առաքելությունը նպատակաուղղված է անկայունության պայմաններում վստահության միջոցների կառուցմանը։ Նա ընդգծել էր, որ ներկա իրավիճակը ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկանց կյանքի համար, այլև սպառնալիք է ներկայացնում հակամարտության կարգավորման գործընթացի համար։
Հավելենք, որ հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։