Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի ՀՀ–ին օգնություն տրամադրելու հարցը

© Sputnik / Aram NersesyanОчередное заседание секретарей Совбеза ОДКБ (17 июня 2022). Еревaн
Очередное заседание секретарей Совбеза ОДКБ (17 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ենթադրվում է, որ տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կարևոր է դաշնակիցների քաղաքական գնահատականը, Հայաստանը սպասում է ՀԱՊԿ–ի որոշմանը. Միրզոյան
Նրա խոսքով, կքննարկվեն Երևանին օգնություն ցուցաբերելու առաջարկները, ինչպես նաև ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի ՀԱՊԿ քարտուղարությունը։
Լրահոս
0