ՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը
ՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
ՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խաչատուրյանը եղել է նաև Սոֆիայի տեխնոպարկում և Պլովդիվի ազատ գոտում՝ ծանոթանալով տեղում ստեղծված հնարավորություններին։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախագահը եղել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկում՝ «EnduroSat»-ում, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը
Президент Ваагн Хачатурян в рамках своего государственного визита в Болгарию посетил ряд ведущих компаний сектора высоких технологий (20 октября 2022). София - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
ՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը
Արբանյակային եզակի տեխնոլոգիայի և հզոր ինժեներական թիմի շնորհիվ ընկերությունում ձգտում են բարդ արբանյակային արդյունաբերությունը փոխակերպել տվյալների պարզեցված ծառայության։
«Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը
Президент Ваагн Хачатурян в рамках своего государственного визита в Болгарию посетил ряд ведущих компаний сектора высоких технологий (20 октября 2022). София - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
ՀՀ նախագահն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը
Նախագահն այցելել է նաև Սոֆիայի տեխնոպարկ, որի գործունեությունն ուղղված է նորաստեղծ ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի, գիտության, կրթության և նորարարությունների զարգացմանը։
Վահագն Խաչատուրյանը եղել է նաև Պլովդիվի ազատ գոտում, որն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ այն ընկերություններին, որոնք ազատ գոտին օգտագործում են որպես իրենց գործունեության կենտրոնակայան։

Լրահոս
0