Միխայիլ Միշուստինը ժամանեց Երևան

© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանեց Երևան` մասնակցելու հոկտեմբերի 20-21-ը տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն այսօր կմասնակցի նեղ կազմով խորհրդի նիստին: Վաղը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների հետ նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այնուհետև տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Երևանում ԵԱՏՄ հնգյակի (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) վարչապետները կքննարկեն Եվրասիական ինտեգրման արդիական հարցերը, ինչպես նաև միության ներքին շուկայի գործունեությունը, ներառյալ ապրանքների տեղաշարժի համար խոչընդոտների վերացումը, արդյունաբերական կոոպերացիան և մաքսային սակագնային կարգավորումը։
Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առևտրի վարչարարության միասնական վերլուծական համակարգի մշակմանը։ Կքննարկվի գազի, ինչպես նաև նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստման ընթացքը։
Լրահոս
0