https://armeniasputnik.am/20221020/qnnarkman-entaka-che-mankavarzhakanin-miacnelybrjusvovcinery-gvortsadiri-dimac-en-50086806.html
Քննարկման ենթակա չէ Մանկավարժականին միացնելը․ բրյուսովցիները գործադիրի դիմաց են
Քննարկման ենթակա չէ Մանկավարժականին միացնելը․ բրյուսովցիները գործադիրի դիմաց են
ԿԳՄՍ նախարար Դումանյանն իր հերթին պնդում է՝ որոշումը կասեցման ենթակա չէ, և բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա։ 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T12:46+0400
2022-10-20T12:46+0400
2022-10-20T12:59+0400
ուսանող
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
բողոքի ակցիա
հհ կառավարություն
վահրամ դումանյան
նիկոլ փաշինյան
օպտիմալացում
մանկավարժական համալսարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/14/50085399_0:0:1600:901_1920x0_80_0_0_3268e7d5e3d7e259c62f8fe26ddf9141.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմն այսօր վերսկսել են բողոքի ակցիաները. այժմ նրանք կառավարության շենքի դիմաց են։Համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ երկուշաբթի օրը 5 կետից բաղկացած առաջարկություն են ներկայացրել կառավարության անդամներին, ՀՀ վարչապետին և այժմ պատասխան են ակնկալում։Նշենք, որ Թամրազյանին ու ևս մի քանի հոգու կառավարությունում ընդունել են ու հայտնել, որ իրենց առաջարկությունների պատասխանը դեռևս պատրաստ չէ։ «Մեզ խոստացան, որ վաղը ժամը 13։00-ին ՀՀ փոխվարչապետ, մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը կպատասխանի մեր հարցերին։ Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Խնդրել եմ նաև, որպեսզի ՀՀ վարչապետին էլ տեղեկացնեն, որ արդեն 7 օր է` մեր ուսանողները դասադուլ են անում, սակայն չի հնչել ոչ մի կոչ, որպեսզի նրանք լսարան վերադառնան։ Կարծես թե մեր լիազոր մարմնին չի հետաքրքրում մեր 4500 ուսանողի կրթությունը»,- ասաց Թամրազյանը։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա, նախագիծը շրջանառվում է, կարծիքներ են հավաքվում, տարբերակներ են քննարկվում։«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նորմալ գործընթաց է։ Բողոքի ակցիաների ընթացքում խոսվում է կրթությունից, սակայն միայն շահարկվում է այդ թեման։ Բովանդակությունը կրթության, գիտության որակի հետ որևէ առնչություն չունի։ Մենք բաց ենք ցանկացած քննարկման համար, սակայն շոուների մասնակից չենք լինի»,- նշեց Դումանյանը։Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը դեմ են Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորմանը։Նշենք, որ գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում թողնել առավելագույնը 8-ը:ԿԳՄՍՆ–ի` լավագույն 4 բուհերին առնչվող ձևակերպումն իր բնույթով պոպուլիստական է. Սողոմոնյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/14/50085399_235:0:1600:1024_1920x0_80_0_0_dcbf83a018859383d3276edac9959942.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուսանող, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, վահրամ դումանյան, նիկոլ փաշինյան, օպտիմալացում, մանկավարժական համալսարան
ուսանող, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, վահրամ դումանյան, նիկոլ փաշինյան, օպտիմալացում, մանկավարժական համալսարան
Քննարկման ենթակա չէ Մանկավարժականին միացնելը․ բրյուսովցիները գործադիրի դիմաց են
12:46 20.10.2022 (Թարմացված է: 12:59 20.10.2022) ԿԳՄՍ նախարար Դումանյանն իր հերթին պնդում է՝ որոշումը կասեցման ենթակա չէ, և բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմն այսօր վերսկսել են բողոքի ակցիաները. այժմ նրանք կառավարության շենքի դիմաց են։
Համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ երկուշաբթի օրը 5 կետից բաղկացած առաջարկություն են ներկայացրել կառավարության անդամներին, ՀՀ վարչապետին և այժմ պատասխան են ակնկալում։
«Կետերից մեկը վերաբերում է որոշման (Մանկավարժական, Ֆիզիկական կուլտուրայի և Բրյուսովի համալսարանների միավորման,–խմբ.) կասեցմանը։ Մենք մեր առաջարկությունում նաև հայտնել ենք, որ բաց ենք առաջարկությունների և քննարկումների համար։ Կարծում ենք, որ պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ։ Քննարկման ենթակա չէ մեր համալսարանը Մանկավարժականի հետ միավորելու հարցը, քանի որ մինչ օրս մեզ ոչ մի ողջամիտ հիմնավորում չի տրվել, թե ինչու են նման որոշում կայացրել»,- նշեց Թամրազյանը։
Նշենք, որ Թամրազյանին ու ևս մի քանի հոգու կառավարությունում ընդունել են ու հայտնել, որ իրենց առաջարկությունների պատասխանը դեռևս պատրաստ չէ։
«Մեզ խոստացան, որ վաղը ժամը 13։00-ին ՀՀ փոխվարչապետ, մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը կպատասխանի մեր հարցերին։ Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Խնդրել եմ նաև, որպեսզի ՀՀ վարչապետին էլ տեղեկացնեն, որ արդեն 7 օր է` մեր ուսանողները դասադուլ են անում, սակայն չի հնչել ոչ մի կոչ, որպեսզի նրանք լսարան վերադառնան։ Կարծես թե մեր լիազոր մարմնին չի հետաքրքրում մեր 4500 ուսանողի կրթությունը»,- ասաց Թամրազյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ
Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա, նախագիծը շրջանառվում է, կարծիքներ են հավաքվում, տարբերակներ են քննարկվում։
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նորմալ գործընթաց է։ Բողոքի ակցիաների ընթացքում խոսվում է կրթությունից, սակայն միայն շահարկվում է այդ թեման։ Բովանդակությունը կրթության, գիտության որակի հետ որևէ առնչություն չունի։ Մենք բաց ենք ցանկացած քննարկման համար, սակայն շոուների մասնակից չենք լինի»,- նշեց Դումանյանը։
Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը դեմ են Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորմանը։
Նշենք, որ գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում թողնել առավելագույնը 8-ը: