https://armeniasputnik.am/20221020/septemberi-13-ic-hetvo-nujnakanacvel-en-201-zvoheri-marminner-gvortsyntacn-avartvel-e-50089022.html
Սեպտեմբերի 13-ից հետո նույնականացվել են 201 զոհերի մարմիններ. գործընթացն ավարտվել է
Սեպտեմբերի 13-ից հետո նույնականացվել են 201 զոհերի մարմիններ. գործընթացն ավարտվել է
Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում։ Կան նաև նույնականացված, բայց դեռևս... 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T13:10+0400
2022-10-20T13:10+0400
2022-10-20T13:14+0400
զոհ
անահիտ ավանեսյան
դիակ
պատերազմ
սահման
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/18/37912539_0:37:1080:645_1920x0_80_0_0_e818efa06cc1125fe499891a460f6a5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է։ Չնույնականացված մարմիններ չունենք»,– ասաց նախարարը։«Մեր իրականացրած 60-ից ավելի փորձաքննությունները տարվել են նաև այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը նույնական պատասխան են տվել։ Բայց մենք ունենք դիակներ, որոնք, ցավոք, նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին»,– ասաց Ավանեսյանը։Նախարարը դժվարացավ նման դեպքերի թիվը հրապարակել, չցանկացավ նաև խոսել պատճառների մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/18/37912539_0:0:960:720_1920x0_80_0_0_e8d540e6e853267b6e1bf3b33c492db3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զոհ, անահիտ ավանեսյան, դիակ, պատերազմ, սահման
զոհ, անահիտ ավանեսյան, դիակ, պատերազմ, սահման
Սեպտեմբերի 13-ից հետո նույնականացվել են 201 զոհերի մարմիններ. գործընթացն ավարտվել է
13:10 20.10.2022 (Թարմացված է: 13:14 20.10.2022) Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում։ Կան նաև նույնականացված, բայց դեռևս չհուղարկավորված մարմիններ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է։ Չնույնականացված մարմիններ չունենք»,– ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև հայտնեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը ևս ավարտվել է։ Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում։ Կան նաև նույնականացված, բայց դեռևս չհուղարկավորված մարմիններ։
«Մեր իրականացրած 60-ից ավելի փորձաքննությունները տարվել են նաև այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը նույնական պատասխան են տվել։ Բայց մենք ունենք դիակներ, որոնք, ցավոք, նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը դժվարացավ նման դեպքերի թիվը հրապարակել, չցանկացավ նաև խոսել պատճառների մասին։