https://armeniasputnik.am/20221020/vagh-erevani-kentrvonum-pvoghvocner-en-pakvelu-hajtni-e-pattshary-50104783.html
Վաղը Երևանի կենտրոնական փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. հայտնի է պատճառը
Վաղը Երևանի կենտրոնական փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. հայտնի է պատճառը
Այսօր երեկոյան ևս տրանսպորտային միջոցների երթևեկությունը 2 ժամով սահմանափակվելու է կենտրոնական մի շարք փողոցներում։ 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T16:55+0400
2022-10-20T16:55+0400
2022-10-20T17:10+0400
երևան
փողոց
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/05/46298218_0:44:1600:944_1920x0_80_0_0_b8f9fc95e8036a7e2a6c6c9b2ca841de.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ սահմանափակումն իրականացվելու է ըստ անհրաժեշտության։ Պատճառը մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է։Նշենք, որ այսօր ևս Երևանի կենտրոնում երեկոյան ժամերին մի շարք փողոցներ փակ են լինելու։ Ժամը 18։00-20։00 տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Հնարավոր է` նաև արգելվի երթևեկությունը Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։Հիշեցնենք՝ այսօր Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Երևան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:Հոկտեմբերի 20-21-ը Երևանում նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարական պատվիրակությունների նեղ ու ընդլայնված կազմերով նիստեր, որոնց օրակարգում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր են:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/05/46298218_48:0:1469:1066_1920x0_80_0_0_897dc3467f7bc794e2dbbeaabc9442f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, փողոց, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
երևան, փողոց, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Վաղը Երևանի կենտրոնական փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. հայտնի է պատճառը
16:55 20.10.2022 (Թարմացված է: 17:10 20.10.2022) Այսօր երեկոյան ևս տրանսպորտային միջոցների երթևեկությունը 2 ժամով սահմանափակվելու է կենտրոնական մի շարք փողոցներում։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ սահմանափակումն իրականացվելու է ըստ անհրաժեշտության։ Պատճառը մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է։
«Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ևս Երևանի կենտրոնում երեկոյան ժամերին մի շարք փողոցներ
փակ են լինելու։ Ժամը 18։00-20։00 տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Հնարավոր է` նաև արգելվի երթևեկությունը Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Հիշեցնենք՝ այսօր Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Երևան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարական պատվիրակությունների նեղ ու ընդլայնված կազմերով նիստեր, որոնց օրակարգում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր են: