00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի սահմանների որևէ փոփոխություն Իրանը պաշտոնապես չի ճանաչելու. հյուպատոս

© Sputnik / Aram NersesyanԻրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին
Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին
Բաժանորդագրվել
Իրանի գլխավոր հյուպատոսը դիմեց Կապանի բնակիչներին, ասելով` չանհանգստանաք, ես Կապանում եմ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։
Այս մասին այսօր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ հայտարարեց հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին` պատասխանելով Սյունիքում ադրբեջանական ԶՈւ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հարցին։
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևիցե փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու»,– ասաց դիվանագետը։
Վարամինին շեշտեց, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաև իր երկրի շահերից է բխում։
«Մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է։ Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ` չանհանգստանաք, ես Կապանում եմ»,– ասաց հյուպատոսը։
Աբդոլլահիանը վերահաստատեց Թավրիզում ՀՀ հյուպատոսություն ունենալու պատրաստակամությունը
Իրանցի դիվանագետը հույս հայտնեց, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։
«Հակառակ դեպքում ԻԻՀ–ի կողմից համարժեք հակազդեցություն կցուցաբերվի»,– վստահեցրեց Վարամինին։
Նշենք, որ այսօր Կապանում տեղի ունեցավ Հայաստանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումը։
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ–ի տարեվերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչին ՀՀ կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։
2022թ-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվեց Աբեդին Վարամինը, որը սեպտեմբերի վերջին անցավ իր պարտականությունների կատարմանը։
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին։Նույն թվականի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը` երկրորդը ՌԴ–ից հետո։ Իսկ դեկտեմբերին Թեհրանում բացվելու է Հայաստանի դեսպանությունը:
Լրահոս
0