https://armeniasputnik.am/20221021/baqun-bvojkvotum-e-eahk-bjujen-dgvoh-en-vor-araqelutjun-e-ugharkvum-miajn-hajastan-50176071.html
Բաքուն բոյկոտում է ԵԱՀԿ բյուջեն. դժգոհ են, որ առաքելություն է ուղարկվում միայն Հայաստան
Բաքուն բոյկոտում է ԵԱՀԿ բյուջեն. դժգոհ են, որ առաքելություն է ուղարկվում միայն Հայաստան
Ադրբեջանում պահանջել են «շտկել իրավիճակը»։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T14:49+0400
2022-10-21T14:49+0400
2022-10-21T15:03+0400
բյուջե
եահկ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
դիտորդ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/31/8383162_0:215:2671:1717_1920x0_80_0_0_18b0fdf321f112a0436f799496b43d90.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը չի դիտարկի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բյուջեի նախագիծը հաջորդ տարվա համար` «ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի կարգով Հայաստան ուղարկելու որոշումից հետո»։ Տեղեկությունը նշված է ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչության անունից տարածված հայտարարության մեջ:Այն հետաքննող դեր չի ունենա․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ դիտորդական առաքելությունը ՀայաստանումԱվելի վաղ ԵԱՀԿ-ում հայտարարել էին, որ հոկտեմբերի 21-27-ը փորձագետների խումբ կուղարկեն Հայաստան՝ սահմանամերձ որոշ շրջաններում իրավիճակը գնահատելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների այս առաքելությունը կազմակերպության մանդատը չունի, և դա պետք է գնահատվի որպես մասնավոր այց:Բաքվում նշել են, որ քանի դեռ ներկայիս իրավիճակը չի շտկվել և չի վերականգնվել համապատասխանությունը ԵԱՀԿ փաստաթղթերին և որոշումներին, «Ադրբեջանի ներկայացուցչությունը չի դիտարկի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ներառյալ՝ փոստի աշխատանքային գրաֆիկները և ռեսուրսների պահանջվող ծախսերը»:Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/31/8383162_47:0:2622:1931_1920x0_80_0_0_2b178a3238a6dd33d7d012f6e3093862.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բյուջե, եահկ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դիտորդ
բյուջե, եահկ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դիտորդ
Բաքուն բոյկոտում է ԵԱՀԿ բյուջեն. դժգոհ են, որ առաքելություն է ուղարկվում միայն Հայաստան
14:49 21.10.2022 (Թարմացված է: 15:03 21.10.2022) Ադրբեջանում պահանջել են «շտկել իրավիճակը»։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը չի դիտարկի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բյուջեի նախագիծը հաջորդ տարվա համար` «ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի կարգով Հայաստան ուղարկելու որոշումից հետո»։ Տեղեկությունը նշված է ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչության անունից տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում հայտարարել էին, որ հոկտեմբերի 21-27-ը փորձագետների խումբ կուղարկեն Հայաստան՝ սահմանամերձ որոշ շրջաններում իրավիճակը գնահատելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների այս առաքելությունը կազմակերպության մանդատը չունի, և դա պետք է գնահատվի որպես մասնավոր այց:
«Ադրբեջանը չի առարկել ԵՄ քաղաքացիական առաքելությւնը Հայաստանի տարածք ուղարկելու դեմ՝ որպես վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դուրս է Պրահայում ձեռք բերված համաձայնություններից։ ԵԱՀԿ-ն բոլոր 57 մասնակից պետությունների ընդհանուր ակտիվն է։ Մենք հանդես կգանք ԵԱՀԿ փաստաթղթերի և որոշումների աղաղակող խախտման և անտեսման դեմ և դեմ կլինենք այդ կազմակերպության ներսում մնացած համագործակցության ոգին խաթարելու ցանկացած փորձի: Այս միակողմանի քայլը հարցեր է առաջացնում ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են այդ նպատակների իրականացմանը, և որոնք ներկայացված են 2023 թվականի բյուջեի համատեղ առաջարկի նախագծում», - նշված է հայտարարության մեջ:
Բաքվում նշել են, որ քանի դեռ ներկայիս իրավիճակը չի շտկվել և չի վերականգնվել համապատասխանությունը ԵԱՀԿ փաստաթղթերին և որոշումներին, «Ադրբեջանի ներկայացուցչությունը չի դիտարկի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ներառյալ՝ փոստի աշխատանքային գրաֆիկները և ռեսուրսների պահանջվող ծախսերը»:
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև
քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։