00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԵԱՀԿ փաստահավաք խումբը չի բացառել, որ կայցելեն սահմանամերձ գոտի` դիտարկումներ կատարելու

© Photo : Կարեն Սարգսյան / Karen SargsyanԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները Գեղարքունիքում
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները Գեղարքունիքում - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները Գեղարքունիքում
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել`փաստահավաք խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր ու սահմանային գոտիներ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները` գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ, այսօր այցելել են Գեղարքունիք մարզ` տեղում ծանոթանալու սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետը ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը։
© Photo : Կարեն Սարգսյան / Karen SargsyanԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները Գեղարքունիքում
Губернатор Гегаркуникской области Карен Саркисян принял представителей миссии по установлению фактов ОБСЕ во главе с полковником Робертом Аркадиусом Ткачуком (21 октября 2022). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները Գեղարքունիքում
Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել փաստահավաք խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր ու սահմանային գոտիներ, տրամադրել նաև տեսագրություններ և լուսանկարներ` թշնամու ագրեսիվ գործողությունների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Նա ներկայացրել է թշնամու ներթափանցման հետևանքով հայկական կողմին պատճառած տարածքային ու մարդկային կորուստները, քաղաքացիական բնակչության ահաբեկման փորձերն ու անհետ կորածների մասին տեղեկատվությունը։
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում դիտարկումներ կիրականացնեն։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզ էին այցելել նաև ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները, ովքեր շրջել էին Ադրբեջանի ագրեսիայից տուժած բնակավայրերում, արձանագրել համայնքների կրած վնասները։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0