https://armeniasputnik.am/20221021/hajastani-u-eatm-erkneri-mijev-arevtrashrjanarutjuny-hasel-e-28-mld-dvolari-pashinjan--50148459.html
Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 2.8 մլրդ դոլարի. Փաշինյան
Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 2.8 մլրդ դոլարի. Փաշինյան
Հայաստանի վարչապետը անդրադարձավ նաև ԵԱՏՄ երկների միջև էլեկտրոնային առևտրին ու նշեց, որ այս ոլորտը կարգավորման կարիք ունի։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T11:41+0400
2022-10-21T11:41+0400
2022-11-04T13:08+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան
հայաստան և եատմ
առևտուր
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50148603_0:0:1600:901_1920x0_80_0_0_3bcd5d4f155a71316d744c3a6acddb19.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու ԵԱՏՄ երկների միջև առևտրաշրջանառությունը այս տարվա 8 ամիսներին հասել է 2.8 մլրդ դոլարի և անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 74 տոկոսով։ Հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպման ժամանակ։Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը ավելացել է 58 տոկոսով։Անդրադառնալով արդյունաբերությանը` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն միության գլխավոր ոլորտներից մեկն է։«Արդյունաբերական կոոպերացիան հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում կբարձրացնի ԵԱՏՄ երկրների մրցունակությունը»,– հայտարարեց նա։Հայաստանի վարչապետը անդրադարձավ նաև ԵԱՏՄ երկների միջև էլեկտրոնային առևտրին ու նշեց, որ այս ոլորտը կարգավորման կարիք ունի։ Նա կարևորեց կարգավորող նորմերի շուտափույթ ընդունումը, որոնք պետք է հիմնված լինեն ապրանքները իրացնող երկրների հարկման սկզբունքների վրա։ ԵԱՏՄ արտադրողները պետք է զբաղեցնեն միության շուկայում ազատ տեղերը․ ՄիշուստինՀիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50148603_136:0:1559:1067_1920x0_80_0_0_62d927ec488e9401d8a209aa2f08de1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ, առևտուր, նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ, առևտուր, նիկոլ փաշինյան
Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 2.8 մլրդ դոլարի. Փաշինյան
11:41 21.10.2022 (Թարմացված է: 13:08 04.11.2022) Հայաստանի վարչապետը անդրադարձավ նաև ԵԱՏՄ երկների միջև էլեկտրոնային առևտրին ու նշեց, որ այս ոլորտը կարգավորման կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու ԵԱՏՄ երկների միջև առևտրաշրջանառությունը այս տարվա 8 ամիսներին հասել է 2.8 մլրդ դոլարի և անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 74 տոկոսով։ Հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպման ժամանակ։
«Չնայած ծանր աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակին ամբողջ աշխարհում, շարունակվում է խորանալ գործընկերային հարաբերությունները Եվրասիական միության անդամ երկրների միջև։ Գլոբալ մարտահրավերների պայմաններում այս տարի կարելի է վստահաբար արձանագրել փոխադարձ առևտրի դրական միտումները»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը ավելացել է 58 տոկոսով։
Անդրադառնալով արդյունաբերությանը` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն միության գլխավոր ոլորտներից մեկն է։
«Արդյունաբերական կոոպերացիան հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում կբարձրացնի ԵԱՏՄ երկրների մրցունակությունը»,– հայտարարեց նա։
Հայաստանի վարչապետը անդրադարձավ նաև ԵԱՏՄ երկների միջև էլեկտրոնային առևտրին ու նշեց, որ այս ոլորտը կարգավորման կարիք ունի։ Նա կարևորեց կարգավորող նորմերի շուտափույթ ընդունումը, որոնք պետք է հիմնված լինեն ապրանքները իրացնող երկրների հարկման սկզբունքների վրա։
Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։